00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապացուցված է` Հայաստանում մեքենաները կարելի է տեղական վառելիքով վարել, ընդ որում` մի քանի անգամ էժան

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցЭлектромобиль El Lada Kalina
Электромобиль El Lada Kalina - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանցի ավտոմեխանիկը սովորական շարժիչը էլեկտրականով է փոխարինել։ Նա դեռ վարդակից է լիցքավորում ավտոմեքենան, բայց վստահ ասում է` այդպես չորս անգամ էժան է, քան բենզինով, երկու անգամ էժան, քան գազով։

Արամ Գարեգինյան, Sputnik

Հայաստանում էլեկտրամոբիլներին առայժմ չեն հավատում, ինչպես ժամանակին չէին հավատում գազով լիցքավորելուն։ Բայց մի երկու-երեք տարում ամեն ինչ կփոխվի, համոզված է ավտոմեխանիկ Դավիթ Գևորգյանը։

Նա որոշել է իր համոզմունքը սեփական մեքենայի վրա ապացուցել։ Իր փոքր արհեստանոցում ներքին այրման շարժիչը փոխարինել է էլեկտրականով ու հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտնում է, որ էլեկտրականությամբ աշխատող մեքենան բենզինով աշխատող մեքենայից չորս անգամ ավելի քիչ ու գազով աշխատողից երկու անգամ ավելի քիչ գումար է պահանջում։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Ղեկի դեմ պատերազմ Հայաստանում. ինչո՞ւ են աջ ղեկով ավտոմեքենաներն այդպես վախեցնում պաշտոնյաներին

Գումարը տնտեսվում է ոչ միայն լիցքավորման, այլ նաև տեխնիկական սպասարկման հաշվին, նկատում է Գևորգյանը։ Քանի որ մեքենայում ավելի քիչ հանգույցներ են մնում։ Վառելիքի բակ (կամ բալոն), պոմպ ու ընթացաշարժիչ չկա։ Մնում է միայն էլեկտրական շարժիչն ու դրա ռեդուկտորը։

Էլեկտրամոբիլները կարելի է սեփական ավտոտնակում լիցքավորել։ Սակայն դրա համար 5-6 ժամ է հարկավոր։ Ունևոր քաղաքացիները, որոնք Հայաստանում Tesla ու Nissan առաջին էլեկտրամոբիլներն են ձեռք բերել, գումար են ծախսել նաև Երևանում, Ծաղկաձորում ու Դիլիջանում լիցքավորման կայաններ տեղադրելու համար։

Բայց էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց։ Այսպես են կարծում նաև կառավարությունում։ Հոկտեմբերի սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հեշտացնել դրանց ներկրումն ու այդ թեմայով առաջարկություններ պատրաստել։

Հանձնարարությունը չէր վերաբերում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, սակայն նախարարությունն այս հարցում չափազանց շահագրգռված կողմ է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փոխնախարար Հայկ Հարությունյանը։

«Վերջին տարվա ընթացքում էլեկտրական շարժիչներով մեքենաների ներկրումն աճել է գրեթե հինգ անգամ։ Բացարձակ թվերով դեռ այդքան էլ շատ չէ` մի քանի տասնյակ։ Բայց համոզված եմ, երբ գործընթացները հեշտացվեն, թիվը կաճի։ Իսկ ամենակարևորը` այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ էլեկտրամոբիլը ֆինանսապես ձեռնտու է։ Այդ ժամանակ հարյուրավոր ու հազարավոր մեքենաներ կհայտնվեն», — ընդգծեց փոխնախարարը։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են չանհանգստանալ. պարզաբանում

Ինչո՞ւ են մարդիկ մինչև հիմա կասկածում։ Արտասովոր ոչինչ չկա, հասարակ զգուշավորություն է, համոզված է Գևորգյանը։ 15-20 տարի առաջ Հայաստանում չէին հավատում, որ այն գազով, որով ապուր են պատրաստում, կարելի է մեքենա լիցքավորել։ Իսկ հիմա տասից 8-9 մեքենան գազով է աշխատում։ Հայաստանն այս հացում ամբողջ աշխարհից առաջ է ընկել, պատճառը շատ պարզ է. հայերը սիրում են տնտեսել։ Իսկ գազը բենզինից 2 — 2,5 անգամ էժան է։

Իսկ եթե լավ համոզեն հայ վարորդներին, ապա «գազային» հեղափոխությունից հետո նրանք կարող են «էլեկտրական» հեղափոխություն անել։ Եվ փոքր շուկան միանգամից շատ գրավիչ կդառնա։ Այդ մասին էներգետիկայի նախարարությունը պատմելու է Tesla, Nissan և այլ ապրանքանիշներին։ Նրանց հետ դեռ չեն բանակցում, բայց հանդիպումներ արդեն եղել են։

Լրահոս
0