00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես տոնական օրերին քաշ չհավաքել. սննդաբանի խորհուրդները

© Photo : provided by Sedrak MamulyanПраздничный стол
Праздничный стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճիշտ սնունդն ապրելակերպ է, որին պետք է հետևել ցանկացած պայմաններում։ Սա այն բանաձևն է, որը կօգնի պահպանել սլացիկ կառուցվածքն ու Ամանորի տոների ընթացքում ավելորդ քաշ չհավաքել։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Արագ քաշ կորցնելուն ուղղված ցանկացած դիետա անարդյունավետ է, քանի որ հնարավոր չէ հինգ կամ տասն օրվա ընթացքում N կիլոգրամ կորցնել` օրգանիզմին վնաս չպատճառելով, կարծում է սննդաբան Լիլիթ Բաբասյանը։

«Ճիշտ սնունդն ապրելակերպ է, որին հետևելով սկսում ես սննդին այլ աչքերով նայել։ Կարողանում ես օգտակարը վնասակարից տարբերել։ Մարդը, որն իրեն նախապես տրամադրում է, որ տոնական օրերին քաշ է հավաքելու, նիհարելու գործում հաջողության չի հասնի, այդ թվում նաև` տոներից հետո», – Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց Բաբասյանը։

Диета. Обжорство - Sputnik Արմենիա
Որքան գործերը վատ են, այնքան մարդիկ շատ են ուտում

Սովորաբար տոնական օրերին չափից շատ ուտելուց հետո դժվար է լինում ստամոքսի չափերը փոքրացնել։ Դրա համար ամիսներ են պահանջվում, որոշ դեպքերում` նույնիսկ մեկ տարի։ Բաբասյանը նաև խորհուրդ չի տալիս դիմել տարատեսակ «արագ դիետաների»։ Անարդյունավետ են նաև դետոքս-մաքրումները, որոնց դեպքում հրաժարվում են պինդ սնունդից։

«Հենց դադարեք միայն հյութեր խմել ու սկսեք պինդ սնունդ օգտագործել, դուք կրկնակի ավելի շատ քաշ կհավաքեք, քան կորցրել էիք», – ասաց Բաբասյանը։

Սովի զգացողությունը կոտրելու համար պետք է միայն մի թեթև հաց ուտել, իսկ ծամելու սովորությունը կարելի է փոխարինել մի բաժակ չոր կարմիր գինու շուրջ ընկերների ու մտերիմների հետ զրույցով։ Չոր գինիները դիետիկ են համարվում։

Կան նաև բազմաթիվ ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար ուտեստներ, որոնք չեն վնասում կազմվածքը։ Բավական է միայն փոխարինել որոշ բաղադրիչներ (հատկապես մայոնեզը) կանաչիով ու մածնով։

Дети сирийских армян празднуют Новый год - Sputnik Արմենիա
Նոր տարվա խորհուրդ. երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը ցանկալի չէ փոխել

«Օրինակ` Նոր տարվա սեղանին կարելի է բանջարեղենով պարտաստված հնդկահավ մատուցել, իսկ կոտլետները փոխարինել տանը պատրաստած հավի նրբերշիկով», – ասաց Բաբասյանը։

Սննդաբանը խորհուրդ է տալիս ինքնուրույն պատրաստել նրբերշիկը, քանի որ դրանց բաղադրատոմսը չափազանց պարզ է. մսաղացի միջով անցկացնում ենք հավի փափկամիսը, գազարը, շամպինիոններն ու կանաչին։ Խառնուրդը փաթաթում եք սննդային թաղանթի մեջ ու խաշում:

Դիետիկ բաղադրատոմս կա նաև քաղցրակերների համար։ Օրինակ` կարելի է «թռչնի կաթ» աղանդեր պատրաստել` փոխարինելով ցորենի ալյուրը եգիպտացորենի կամ վարսակի ալյուրով։ Դասական կրեմի փոխարեն կարելի է օգտագործել հատապտուղներով յուղազուրկ կաթնաշոռ։

Բաբասյանը նաև խորհուրդ է տալիս էմոցիոնալ վիճակը սննդի հետ չկապել ու միանգամից մի քանի ուտեստ չուտել։ Դա չի օգնի նյարդերը հանգստացնել, փոխարենը` կգիրանաք։

Լրահոս
0