00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Hayk Avanesyan. ինչպես է հայ մոդելավորողի «մերկ զգեստը» Ուկրաինայում աղմուկ հանել

© Из личного архива А.АванесянаДизанйер Айк Аванесян
Дизанйер Айк Аванесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը Hayk Avanesyan ապրանքանիշը հիմնել է 2011 թվականին։ Մի քանի ամիս անց ապրանքանիշը Կիևում արժանացել է «Տարվա բացահայտում» մրցանակին։ Այսօր Հայկն ուկրաինացի աստղերի շրջանում ամենասիրված ու ամենապահանջված մոդելավորողներից է։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում տաղանդավոր նկարիչ դիզայներ Հայկ Ավանեսյանը խոսեց 2018 թվականի «նորաձև» նախագծերի մասին ու ասաց` ուկրաինացի հայտնիներից ովքեր են հայ մոդելավորողի զգեստներով փայլելու։ Զրուցել է Լիլիթ Հովհաննիսյանը։

- Հայկ, մեր վերջին զրույցից մոտ կես տարի է անցել։ Սակայն այդ ընթացքում նոր բարձրունքներ եք նվաճել։ Hayk Avanesyan ապրանքնանիշի հետ այժմ համագործակցում են շատ հայտնի ռուս և ուկրաինացի աստղեր, որոնց շարքում են Վերա Բրեժնևան, Սատի Կազանովան, միսս Ուկրաինա 2017 Պոլինա Տկաչը։

— Փետրվարի սկզբին տեղի կունենա «Ամենագեղեցիկները» մրցանակաբախությունը, որն ամեն տարի կազմակերպում է հայտնի ուկրաինական ամսագիրը։ Կարմիր գորգի վրայով քայլող շատ աստղեր կրելու են մեր զգեստները: Շուտով համագործակցելու ենք հայտնի հեռուստահաղորդավար, «Օրյոլ ի րեշկա» ճանապարհորդական հաղորդման հաղորդավար Լեսյա Նիլիտյուկի հետ, նաև ռուս դերասանուհի «Խոհանոց» հայտնի սերիալի հերոսուհի Մաշա Գորբանի հետ։

Показ новой коллекции дизайнера Марии Грации Кьюри (23 января 2018). Париж, Франция - Sputnik Արմենիա
Նորաձևության շաբաթ Փարիզում. լավագույն դիզայներների զգեստների հրավառություն

- Ձեր նորաձևության տան որոշ զգեստները համացանցում իսկական իրարանցում են առաջացրել։ Իսկ ձեր դրանցից ո՞ր մեկն է ավելի շատ դուրս գալիս Ձեզ։

— Եթե վերցնենք վերջին հավաքածուն, ապա երևի այն զգեստը, որ ցուցադրության ժամանակ ներկայացնում էր սևամորթ մոդելը։ Այն կրել է նաև Վերա Բրեժնևան։ Ցուցադրությունից հետո այդ զգեստը մեծ իրարանցում առաջացրեց. շատերը զանգում էին, տարբեր միջոցառումների մոտենում էին ինձ ու հենց այդ աշխատանքով հետաքրքրվում, նույնիսկ մտածում էի` ուրիշ զգեստներ չե՞մ ստեղծել։ Մի խոսքով` այն այնքան մեծ աղմուկ էր արել, որ ամենալավն եմ հիշել (ժպտում է)։

- Իսկ ինչու՞ ես սիրում թափանցիկը։ Թափանցիկ հագուստն այսօր, իհարկե, թրենդի մեջ է, բայց դու թրենդներին առանձնապես չես հետևում…

— Ես շատ վաղուց եմ այդ զգեստները ստեղծում, այստեղ, այսպես կոչված, «մերկ զգեստները» մեր ապրանքանիշի հետ են ասոցացվում։ Բացի այդ, գրեթե բոլոր հաճախորդներս մոդելային արտաքին ունեն ու կարողանում են այդպիսի զգեստներ կրել։ Նրանց դուր է գալիս, ինձ էլ։ Կարծում եմ` շատ գեղեցիկ է։

© Из личного архива А.АванесянаՀայկ Ավանեսյանի հավաքածուից
Платье от Hayk Avanesyan - Sputnik Արմենիա
Հայկ Ավանեսյանի հավաքածուից

- Մինչ այժմ Hayk Avanesyan միայն կուտյուրային ապրանքներ է արտադրում։ Մտածե՞լ եք պրետ-ա-պորտե հավաքածու ստեղծելու մասին։

— Ամենասկզբից ինձ հետաքրքրել է անհատական կարը, ձեռքի աշխատանքը։ Կարծում եմ` պատրաստի հագուտը պետք է անել այն ժամանակ, երբ արդեն բիզնեսն ամբողջովին կայացել է։ Շատ դիզայներները պատրաստի հագուստի արտադրությում էին դրել, երբ արդեն ամբողջ աշխարհով հայտնի էին։ Դրա համար լրիվ այլ մակարդակի է պետք դուրս գալ։ Իսկ հիմա ինձ դեռ հետաքրքիր է աշխատել բացառիկ հագուստի ստեղծման վրա։

- Հիմա շատ նորաձև են ազգային մոտիվներ, հագուստի մեջ, ու հայ դիզայներները հաճախ են դրանց գնությանը դիմում: Իսկ դուք օգտագործո՞ւմ եք այն ձեր աշխատանքներում։

Показ коллекции одежды. Архивное фото - Sputnik Արմենիա
Ի՞նչ կհագնեն հայուհիները. նոր սեզոնի նորաձև միտումները

— Այո, օրինակ, մենք երկար զգեստ էինք կարել ու թևերի վրա կտրվածքով բոդի։ Այդ աշխատանքներն այնպիսի իրարանցում առաջացրին, որ փոքր ատելիեները սկսեցին կրկնօրինակել դրանք։ Ուկրաինայում դրանք «ինստաանտելիե» են անվանում։ Կրկնօրինակում էին, նույնիսկ գույներն էին փորձում մերինի հետ համապատասխանեցնել, ու մեկնաբանում էին՝ մեր բեսթսելլերը։

-Երևի, տհաճ էր։

— Հիմա արդեն ոչ։ Հնարավոր է՝ տհաճ է լինում, երբ մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ մեզ մոտ գնել, այնտեղ են կարում զգեստները։ Երևի դա սխալ է, չէ որ դու ջանք ես գործադրում, գիտելիքներդ ես օգտագործում, իսկ որևէ մեկը վերցնում ու կրկնօրինակում է։ Բայց դրա դեմ ոչինչ չես կարող անել (ժպտում է)։ Ես ավելի հանգիստ եմ դրան նայում։

- Իսկ արտասահմանից համագործակցելու մասին առաջարկներ եղե՞լ են։

— Այո, բայց մեծ մասամբ դրանք կապված են բուտիկների, խանութների բացման հետ։ Իսկ ես կենտրոնացած եմ անհատական պատվերների վրա։

- Ո՞ր եկրներից։

— Հիմնականում արաբական երկրներից։ Այնտեղ շատ են սիրում ասեղնագործություն, հուլունքներ։ Իմ շատ հաճախորդներ կարծում են, որ այնտեղ ես մեծ հաջողությունների կհասնեի։

- Տարին նոր է սկսվել։ Ի՞նչ նախագծեր կան։

— Այս տարվա համար մեծ պլաններ ունեմ։ Բազում գեղեցիկ ֆոտոշարքեր պիտի անեմ, նոր աստղերի համար զգեստներ ստեղծել… ժամանակի ընթացքում կտեսնեք։ Ու տարեվերջին նախատեսում ենք ցուցադրություն կազմակերպել։ Շուտով կսկսեմ մտածել` ինչպիսինն է լինելու նոր հավաքածուն։

- Իսկ Հայաստանի հետ կապված պլաններ կա՞ն։

— Դեռ չեմ մտածել այդ մասին, որ Երևանում ցուցադրություն կազմակերպեմ։ Հնարավոր է` ամռանը գամ հանգստանալու։

 

Լրահոս
0