00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական գազի» շուրջ սկանդալը շարունակվում է. Վրաստանում դատի են տվել «Գազպրոմին»

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիի քաղաքային դատարանը բացատրություն ստանալու նպատակով հրավիրել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցչին։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում ավելի ու ավելի է թեժանում «հայկական գազի» թեման. նախօրեին հայտնի է դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ազգային շարժում»  ընդդիմադիր կուսակցության հայցի հիման վրա բացատրություն ստանալու նպատակով իր մոտ է հավիրել «Գազպրոմ-Էքպորտ» ընկերության ներկայացուցչին։ Նախատեսվում է, որ դատարանում պատասխանող կողմը կպարզաբանի «Գազպրոմի» վերաբերյալ առաջացած հարցերը, որոնք առնչվում են  Վրաստանի միջոցով Հայաստան գազ մատակարարելու համար Վրաստանի կառավարության և «Գազպրոմ-Էքսպորտի» միջև ստորագրված նորացված պայմանագրի գաղտնիությանը։

Պայմանագրի հետ կապված դժգոհությունները ընդդիմությունը բացատրում է նրանով, որ Վրաստանն ու Ռուսաստանը որոշել են փոխել տրանզիտի վճարման միջոցները, սակայն չեն ցանկանում հրապարակել պայմանավորվածության մանրամասները։ Եթե նախկինում Վրաստանը ստանում էր Հայաստան մատակարարվող գազի  10%-ը,  հիմա գումարային հաշվարկի են անցել, իսկ պայմանագրի մանրամասները չեն բացահայտում։

Годовое общее собрание акционеров компании Газпром - Sputnik Արմենիա
Վրաստան – «Գազպրոմ». Հայաստան գազի տարանցման հարցը վերջապես լուծվեց

Ընդդիմադիր կուսակսցությունն իր ներկայացրած հայցով պահանջում է հրապարակել պայմանագրի ամբողջական բովանդակությունը։ «Ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն վրացական լրատվամիջոցներին տված հարցրազրույցում դատարանի որոշումը «նվաճում» է անվանել։ Նրա խոսքով` դա  ընդդիմությանը թույլ կտա Վարստանի կառավարությանը ջրի երես հանել։

Մինչդեռ Վրաստանի իշանություններն անտարբեր են  ընդդիմադիր ճամբարի իրենց գործընկերների «չարաճճիությունների» հանդեպ։  Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին  Sputnik Արմենիայի թղթակցին ասել է, որ «Ազգային շարժումն», ուռճացրած աղմուկ բարձրացնելով, փորձում է ինչ-որ ձևով ցույց տալ սեփական նշանակալիությունը։

«Այդ կերպ ընդդիմությունը փորձում է ինքնադրսևորվել քաղաքականության ոլորտում։ Պետք չէ դրան լուրջ վերաբերվել։ Իրականում «Գազպրոմի» հետ կնքած պայմանագիրը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի»,  —ասաց Վոլսկին։

Ըստ նրա՝ պայմանագրում  կան կետեր, որոնք հանրայնացման ենթակա չեն, և դա բնականոն է, երբ խոսքը առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին է:

Անդրադառնալով  դատական հայցին և այն հանգամանքին, որ դատարանն այն վարույթ է ընդունել, Վոլսկին ասաց՝ եթե հայցը ներկայացվել է, ապա դատարանը  պարտավոր է գոնե ձևական ուշադրություն դարձնել դրան, որպեսզի հետագայում հիմք ունենա այս կամ այն դատավարական որոշումների համար։ Սակայն դա չի նշանակում, որ դատարանը կպարտավորեցնի Վրաստանի իշխանությանը կամ «Գազպրոմին»  բացահայտել գործարքի՝ առևտրային գաղտնիք պարունակող դրույթները», — ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Газохранилище - Sputnik Արմենիա
Վրաստան–«Գազպրոմ» վերջին պայքարն ամենադժվարն է լինելու

«Դա ընդունված գործընթաց է։ Մեր քաղաքական գործընկերները, կոմերցիոն կառույցները, ինչպես նաև ընդդիմությունը գիտակցում են դա», — ասաց Վոլսկին։

Հոդվածի հրապարակման պահին մեզ չհաջողվեց «Գազզպրոմից» այդ թեմայով մեկնաբանություն ստանալ։

Հավելենք, որ նախկինում Վրաստանը դեպի Հայաստան մղվող գազի դիմաց ստանում էր մոտ 200 միլիոն խորանարդ մետր «երկնագույն վառելիք», հիմա Վրաստանին գումարով են վճարում։ Վրացի ընդդիմադիրների գնահատմամբ` գումարային վճարմանն անցնելուց հետո երկրի կորուստը տարեկան 26,5 միլիոն դոլար է կազմելու։  

Լրահոս
0