00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մարդը, որը հեծանիվով էր շրջում, հիմա ոստիկաններով պարալիզացրել է քաղաքը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի փաստաբանը պայքարում է Վրաստանում երեք հայի իրավունքների համար

© Sputnik / Laura SarkisyanГород Тбилиси. Грузия
Город Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում երեք հայի զրկել են այդ երկրի քաղաքացիությունից և հատուկ կարգավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի սահմանադրական դատարանը չի բավարարել ՀՀ երեք քաղաքացու հայցը իրենց իրավունքները խախտելու վերաբերյալ` այդպիսով մերժելով նրանց «լեռնային տեղանքի բնակիչ» ճանաչելու և դրա համար համապատասխան արտոնություններ տրամադրելու պահանջը։ Դատարանի որոշումը հրապարակվել է երեքշաբթի օրը։

Խոսքը ՀՀ քաղաքացիներ Անի Մինասյանի, Գառնիկ Վարդանյանի և Արտավազդ Խաչատրյանի անցյալ տարվա հայցի մասին է։ Դեռ 2016 թվականին երեքն էլ Վրաստանի քաղաքացիություն ունեին, սակայն հայկական անձնագիր ստանալով` ինքնաբերաբար զրկվել էին դրանից։ Միևնույն ժամանակ հայցվորները զրկվել են բարձր լեռնային տարածաշրջանում մշտապես բնակվող անձանց կարգավիճակից և այն արտոնություններից, որոնք երաշխավորում է այդ կարգավիճակը։

Ахалцихе, Самцхе-Джавахетия - Sputnik Արմենիա
Հային «ոչ ոքի» կարգավիճակում է պահում Վրաստանում խողովակաշարերի պաշտպանության հարցերով բաժինը

Հայցվորները Սահմանադրական դատարանին խնդրել էին Վրաստանում բնակվող, սակայն Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձանց համար ճանաչել համապատասխան կարգավիճակ ստանալու իրավունքը։ Բայց դատարանը որոշել էր, որ կարգավիճակն ու արտոնությունները միայն Վրաստանի քաղաքացիների համար են։

Սահմանադրական դատարանի վճիռը մեկնաբանելով` հայցվորների փաստաբան, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» անդամ Գեորգի Գոցիրիձեն հայտնեց, որ դա խտրականություն է և մարդու իրավունքների ոտնահարում։ Իրավաբանի պնդմամբ` Վրաստանի սահմանադրության №14-րդ հոդվածն «արգելում է խտրականությունը, այդ թվում քաղաքացիական հատկանիշով»։

Նրա խոսքով` Վրաստանում մշտական բնակություն հաստատած օտարերկրյա անձինք նույն պարտավորություններն ունեն, ինչ Վրաստանի քաղաքացիները, զգալի ներդրում են կատարում երկրի բյուջե։ Փաստաբանը խոստացավ շարունակել պայքարն իր հաճախորդների իրավունքների համար։

Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը, հակառակը, կարծում է, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում է կայացրել։ Իրավաբանական նրբություններին չանդրադառնալով` Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ դատարանի վճիռը Վրաստանի շահերն է արտացոլում։

Очередь на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Հայաստանի քաղաքացիներն արգելափակվա՞ծ են Վրաստանում. դեսպանատան մեկնաբանությունը

«Եթե հայցվորները հասնեն իրենց ուզածին, դա Վրաստանում բնակվող բոլոր օտարերկրացիների (իսկ նրանք փոքրաթիվ չեն) համար դատարան դիմելու առիթ կդառնա», — ասաց Մելիքյանը։

Թբիլիսին և Բրյուսելը չեղյալ են հայտարարել մուտքի արտոնագրերը, ինչի հետևանքով մի շարք երկրների քաղաքացիներ փորձում են Վրաստանն օգտագործել որպես տարանցման կետ դեպի ԵՄ, ինչը որոշակի ռիսկեր է ստեղծում երկրի իշխանությունների համար։

Զրուցակիցը նաև նշեց, որ հայցվորները Վրաստանի քաղաքացիներ էին և անձնագրերից զրկվել են ինքնաբերաբար, քանի որ զուգահեռ հայկական քաղաքացիություն են ստացել։ Սակայն Վրաստանի նոր Սահմանադրությունը, որը ուժի մեջ կմտնի 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո, չեղարկում է այլ երկրների անձնագիր ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից ինքնաբերաբար զրկվելու դրույթը։ Ապագայում, նշեց Մելիքյանը, սրա հիման վրա հայցատերերի, ինչպես նաև նրանց վիճակում հայտնված անձանց հարցը կարող է լուծվել առանց դատավարության, օրինակ` մարդկանց Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու միջոցով։

Марнеули, Марнеульский район. Архивное фото - Sputnik Արմենիա
Ավելի մտերիմ ադրբեջանցիների հետ, քան վրացիների. Վրաստանի Չանախչիի հայերի պատմությունը

2011 թվականից երկքաղաքացիության պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է այդ երկրի 30 հազար քաղաքացի, որոնցից մոտ 80%-ը զտարյուն հայեր են։

Նշենք, որ երկրի բարձրլեռնային շրջաններում բնակվող քաղաքացիները «Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման մասին» օրենքի համաձայն` լուրջ արտոնություններից են օգտվում։ Մասնավորապես, երեխայի ծնվելուց հետո մեկ տարի շարունակ նրանց ամսական նպաստ է տրամադրվում, նրանք եկամտահարկ և գույքահարկ չեն վճարում, իսկ սպառած էլեկտրաէներգիայի արժեքի կեսը փոխհատուցում է պետությունը։

Լրահոս
0