00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչը կարող էր Սիրիայում ԱՆ-26-ի վթարի պատճառ դառնալ. փորձագետ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցВоенно-транспортный самолёт Ан-26
Военно-транспортный самолёт Ан-26 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ան-26-ի նախկին օդաչու Վիկտոր Գալենկոն կարծում է, որ ցածր բարձրությունների վրա թռչող օդանավերի համար լուրջ վտանգ է ներկայացնում քամու տեղաշարժը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում եղանակային պայմանները, այդ թվում քամու տեղաշարժը, կարող էին ազդել Ան-26-ի վթարման վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ան-26-ի նախկին օդաչու և միջգերատեսչական ավիացիոն փորձագիտական խորհրդի փորձագետ Վիկտոր Գալենկոն։

Ռուսական ռազմատրանսպորտային Ան-26 օդանավը մարտի 6-ին կործանվել էր Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Ինքնաթիռում, ՌԴ ՊՆ–ի վերջին տվյալներով, 33 ուղևոր և անձնակազմի 6 անդամ էր եղել։ Բոլորը ՌԴ ԶՈՒ զինծառայողներ են։

Председатель Федерального политического комитета партии Яблоко Григорий Явлинский - Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի թեկնածուի օդանավն ապահերմետիզացվել է թռիչքի ժամանակ

«Ցածր բարձրությունների վրա թռչող օդանավերի համար լուրջ վտանգ է ներկայացնում քամու տեղաշարժը. արագության և/կամ քամու ուղղության կտրուկ և զգալի փոփոխությունը փոքր տարածության վրա։ Հաճախ քամու տեղաշարժ է առաջանում ցածր բարձրության վրա` ջերմաստիճանային շրջման հետևանքով, երբ սառը օդը երկար մնում է գետամերձ շերտում, օրինակ, նախալեռնային հովիտներում, իսկ տաք հոսանքները տեղաշարժվում են սառը օդային զանգվածի վրա», – ասաց Գալենկոն։

Նրա խոսքով` այս օրերին Լաթաքիայում ջերմաստիճանը կտրուկ նվազել է 23-ից 17 աստիճան, բացի այդ քամու կտրուկ ուժգնացում է տեղի ունեցել։

«Երբ սառը օդը գալիս է տաքացած մակերևույթի վրա, անկայուն օդային զանգված է առաջանում, ինչը հանգեցնում է քամու ուղղության անկանխատեսելի փոփոխության։ Սրանք կատարյալ պայմաններ են գետամերձ շերտում քամու տեղաշարժի համար», – պարզաբանեց նա։

Ան-26-ի նման ինքնաթիռները, նշել է փորձագետը, քամու տեղաշարժի հայտնաբերման ժամանակակից համակարգ չունեն։ Միևնույն ժամանակ ջերմաստիճանի նման կտրուկ փոփոխության պայմաններում քամու ուժգնացումը սկզբում տեղի է ունենում բարձրության վրա և միայն հետո հասնում ցամաք, նշել է նա։

«Այս մետեոերևույթը գրեթե չի հաշվարկվում երկրի մակերևույթից և չի նշվում կանխատեսումներում», – կարծում է փորձագետը։

«Օդանավը կարող էր ընկնել ինչպես վայրընթաց, այնպես էլ վերընթաց օդային հոսանքի մեջ։ Ինքնաթիռն անկառավարելի է դառնում, հանկարծակի աճում է ուղղահայաց արագությունը», – ասաց Գալենկոն։

Վայրէջք կատարելու ժամանակ օդի արագության և ինքնաթիռի հարաբերական բարձրության նշանակությունը կրիտիկականի է հասնում, այդ պատճառով ինքնաթիռն առավել դյուրընկալ է դառնում օդի տեղաշարժի անբարենպաստ ազդեցությանը, եզրահանգել է նա։

Լրահոս
0