00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանովը գոհ է. ՀԱՊԿ–ի առաքելությունը հետևում է Ռուսաստանում քվեարկության ընթացքին

© Sputnik / STRГруппа международных наблюдателей от ПА ОДКБ
Группа международных наблюдателей от ПА ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է մոնիթորինգի նախնական արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության գործընթացը ընթանում է երկրի օրենսդրության համապատասխան, որևէ խախտում քվեարկության ընթացքում չի արձանագրվել։

Այս մասին «Խորհրդարանական թերթին» է հայտնել ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ներկայացրել է Հայաստանից, Բելառուսից, Ղրղըզստանից, Ղազախստանից և Տաջիկստանից խորհրդարանականների աշխատանքի առաջին արդյունքները։

Избиратели в кабинах для голосования на участке No8026, Ереван - Sputnik Արմենիա
Իսկ կոնյակ կխմե՞նք. հետաքրքիր պատմություններ Երևանի ընտրատեղամասից

Նրա խոսքով` ՀԱՊԿ ԽՎ առաքելությունը ընտրությունների կարճաժամկետ մոնիթորինգ է իրականացնում։

«Մենք մի շարք թեկնածուների շտաբեր այցելեցինք։ Այսօր առավոտից մենք շրջում ենք ընտրատեղամասերով։ Եվ պետք է նշենք, որ որևէ խախտում չենք արձանագրել։ Առաքելության կարծիքով` քվեարկության ընթացքը համապատասխանում է ՌԴ օրենսդրությանը, միջազգային իրավունքին և միջազգային չափանիշներին։ Տեսնում ենք, որ մասնակցությունը բարձր է։ Բազմակարծությունն ու ազատ քվեարկությունն ապահովված են։ Մենք որևէ դիտողություն չունենք», – ասել է նա։

ՀԱՊԿ առաքելությունը, որը հետևում է ընտրություններին Պետերբուրգում, չորս խմբի է բաժանված։ Դրանք մտադիր են 60-70 ընտրատեղամաս այցելել։

Փոխխոսնակը նշել է, որ որոշ շտաբերում դժգոհություններ էին հայտնում, սակայն կոնկրետ օրինակներ օրենսդրությունը խախտելու կամ իրավահավասարության վերաբերյալ, կոնկրետ հարցեր չեն արձանագրվել։

Герой труда, ветеран ВОВ, почетный гражданин Гюмри Артуш Тоноян - Sputnik Արմենիա
«Ես սովետի մարդ եմ, բացառություն էրեք». պապիկն ուզում էր քվեարկել առանց ՌԴ քաղաքացիության

«Մենք տեսնում ենք, որ բոլոր թեկնածուների համար հավասար իրավունքներ են սահմանվել. և՛ հեռուստաբանավեճեր, և՛ տեղեկատվություն։ Մարդիկ ընտրության մեծ հնարավորություն ունեն. թեկնածուներ կան ծայրահեղ աջակողմյաններից մինչև ծայրահեղ ձախակողմյաններ, հայրենասիրական ուժերից մինչև լիբերալներ։ Այն օրերի ընթացքում, որ այստեղ ենք գտնվում, որևէ խախտում, բացի տեխնիկականից, չի առաջացել», – ավելացրել է նա։

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։

Լրահոս
0