00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարոն Մարգարյանն` իր հրաժարականի ու դրա պահանջը ներկայացնողների մասին

© Sputnik / Aram NersesyanMэр Еревана Тарон Маргарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван
Mэр Еревана Тарон Маргарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը հրաժարական չի տա։ Նա պատրաստվում է նշել Երևանի 2800–ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանի դիմաց հավաքված իր կողմնակիցներին ու հորդորեց վերադառնալ իրենց տուն, ընտանիք։

Ի դեպ, ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այն պահին, երբ Երևանի քաղաքապետն ի վերջո` առավոտից հնչող պահանջներից ժամեր անց, դուրս եկավ քաղաքապետարանից, քաղաքապետարանի մուտքի դիմաց միայն նրա աջակիցներն էին մնացել։

Активисты требуют отставки градоначальника Тарона Маркаряна - Sputnik Արմենիա
«Մենք եկել ենք ձեր աշխատանքը խանգարելու». հրմշտոց Երևանի քաղաքապետարանում

Լրագրողների հարցին, թե ինչու ավելի վաղ դուրս չեկավ ու չարձագանքեց իր հրաժարականը պահանջող ցուցարարների պահանջին, Տարոն Մարգարյանն ասաց. «Ես գտնվում էի այլ վարչական շրջանում, իմացա, որ ակցիա է իրականացվում, փորձեցի շատ արագ ավարտել աշխատանքներս ու միանալ քաղաքացիներին` լսելու նրանց պահանջն ու ինչու չէ` լսելու նաև իմ կողմնակիցներին, ովքեր ևս եկել են քաղաքապետարանի դիմաց` իրենց պահանջները ներկայացնելու»։

Իր հրաժարականը պահանջող ու երևանյան այգու բարեկարգման ծրագրի դեմ բողոքող քաղաքացիների ակցիան Տարոն Մարգարյանը օրենքի խախտում է համարում։

«Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք, փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքները խանգարել։ Ես կոչ եմ անում մեր իրավապահներին զբաղվել այս հարցով»,– ասաց նա։

Мэр Еревана Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել

Հրաժարական Տարոն Մարգարյանը չի տալու։ Նա անընդունելի է համարում, երբ երկրում գործադիր իշխանության փոփոխությունից հետո պահանջում են համայնքային անկախ, ընտրովի իշխանության հրաժարականը։

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի հետևում գտնվող երևանյան այգուն, Տարոն Մարգարյանը նշեց, որ այն 10 տարով վարձակալության էր հանձնված, բայց քաղաքապետարանի առաջարկով նախկին վարձակալը թույլ է տվել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին բարեկարգել այն։

Բարեգործական հիմնադրամն արդեն 3 ամիս շինարարական աշխատանքներ է իրականացնում տարածքում։ Քաղաքապետը վստահեցնում է` այգում սրճարաններ չեն բացվելու, այգին մնալու է երևանցիներինը, հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը` մի քանի անգամ ավելի շատ։

Լրահոս
0