00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տեսարանն ուշագրավ է, բայց հացի խնդիր կա». քաղտեխնոլոգն աղմկահարույց բացահայտումների մասին

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները նշում են, որ անհնար է հասարակությանն անվերջ «կերակրել» կոռուպցիոն աղմկահարույց պատմություններով. մարդիկ պետք է զգան բարեփոխումների արդյունքը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում կոռուպցիոներների որսը սրընթաց տեմպերով է ընթանում։ Ամեն օր նորանոր հաղորդագրություններ են հրապարակվում պետական միջոցները հափշտակելու, այս կամ այն բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալելու մասին։ Հակակոռուպցիոն արշավի գագաթնակետը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն էր։ Սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում նախկին իշխանություններից որևէ մեկն իր «արժանիքներով» մթագնի գեներալին։

Միաժամանակ, փորձագետները նշում են, որ այս ամբողջ պատմությունը կարող է վերածվել հերթական «կամպանեյշինայի»՝ առանց շարքային քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների։ Նման հավանականությունը չի բացառում նաև քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Ես, իհարկե, չեմ բացառում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, որոնք երկար տարիներ անձեռնմխելի են եղել։ Բայց տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն անտեսում է մյուս խնդիրները՝ սոցիալ-տնտեսական, ֆինանսական, միգրացիոն և այլն։ Ինչպես հայտնի է, ժողովուրդը պահանջում է հաց և տեսարան։ Առայժմ հացի հետ խնդիրներ կան», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ մինչև հիմա անհասկանալի է, թե զարգացման ինչպիսի վեկտոր է ընտրել կառավարությունը, տնտեսական ինչպիսի քաղաքականություն է մշակում, ինչպիսի բարեփոխումներ է ծրագրում կրթության կամ դատական համակարգի ոլորտում։

«Այդ հարցերի շուրջ քննարկումներ չկան։ Դրա փոխարեն մարդկանց ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է ձերբակալությունների ու աղմկահարույց քրեական գործերի վրա։ Այս ամբողջ իրավիճակը վերածվում է «կամպանեյշինայի»», — ասաց քաղաքական տեխնոլոգը։

Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ի բենեֆիսը. գեներալի կալանավորումից մինչև խուզարկություն նախագահի եղբոր հիմնադրամում

Փորձագետը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ոչ թե որպես նպատակ ծառայի, այլ գործիք՝ այդ նպատակին հասնելու համար։ Բադալյանն առայժմ չի տեսնում նոր կառավարության մոտ երկարաժամկետ խնդիրներ դնելու և դրանք լուծելու ձգտում։

«Մի քանի ցուցադրական կալանքներով հեռու չես գնա, առավել ևս, որ կոռուպցիոներների գողացած ոչ բոլոր գումարներն է հնարավոր վերականգնել։ Մարդիկ պետք է իրենց վրա զգան կառավարության քայլերի արդյունքները։ Մինչև մարդկանց աշխատավարձերը և կենսաթոշակները չբարձրանան, դժվար է դատել նոր կառավարության արդյունավետության մասին», — ասաց Բադալյանը։

Ուժային մարմինների այսօրվա գործողությունները կարճաժամկետ ազդեցություն կունենան։ Պատկերավոր ասած, եթե Մանվել Գրիգորյանին կալանավորելու օրը տեղի ունենային արտահերթ ընտրություններ, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն կստանար խորհրդարանում։ Բայց շուտով քաղաքական ազդեցությունը կվերանա, և այս կամ այն պաշտոնյանին ձերբակալելու մասին լուրերը հերթական վերնագիրը կդառնան թերթերի էջերին։

Միևնույն ժամանակ, կոռուպցիոն աղմկահարույց պատմություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զգալի հարված են հասցնում ՀՀԿ-ի դիրքերին։ Ավելին, եթե հանրապետականները շարունակեն ձեռքերը ծալած նստել և ինչ-որ հակահարձակումներ չձեռնարկեն, քաղաքական դաշտում փրկվելու նրանց հնարավորությունները կզրոյանան, նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ առայժմ ՀՀԿ-ն զիջում է դիրքերը, և միակ փրկությունը կարող է լինել կուսակցության արմատական ռեբրենդինգը։

Լրահոս
0