00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի խաղա Հայաստանի հավաքականում. մարզիչը խոսեց առաջիկա խաղերի մասին

© Sputnik / Asatur YesayantsГлавный тренер сборной Армении по футболу Вардан Минасян на пресс-конференции (5 сентября 2018). Еревaн
Главный тренер сборной Армении по футболу Вардан Минасян на пресс-конференции (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը վստահեցնում է, որ մեր ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ են առաջիկա խաղերին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ճիշտ է` կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց հավաքական են հրավիրվել այն ֆուտբոլիստները, որոնք համապատասխանում են մարզչական պահանջներին։ Այսօր` սեպտեմբերի 6-ին, կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Նա բացատրեց, թե ինչու հավաքականի կազմում ընդգրկված չէ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը։

«Ես 10 օր առաջ զրուցել է Յուրա Մովսիսյանի հետ, ցանկություն եմ հայտնել, որ նա էլ մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին, բայց պայմանով, որ նա մեկ կամ երկու հանդիպում անցկացրած լինի իր ակումբի կազմում»,- ասաց Մինասյանը։

Սակայն Մովսիսյանն ապաքինվելուց հետո խաղային պրակտիկա չունի, քանի որ խաղային ակումբ չունի։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին վիրահատել էին ֆուտբոլիստի ոտքը։ Նա շվեդական «Յուրգորդենի» մեկնարկային կազմում մայիսի 18-ին Էրեբրուի դեմ խաղում լուրջ վնասվածք էր ստացել։

Юра Мовсисян - Sputnik Արմենիա
Յուրա Մովսիսյանը վիրահատությունից հետո հուզիչ գրառում է արել համացանցում

Մարզիչը հայտնեց նաև, որ հավաքականը մի քանի օրվա ընթացքում կորուստ է ունեցել։ Առաջիկա խաղերին չի մասնակցի Հրայր Մկոյանը, որովհետև ծնկի վնասվածք է ստացել, և չի բացառվում, որ նրան վիրահատեն։

«Հավաքական հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին»,- ասաց Մինասյանը` նշելով, որ զրուցել է բոլորի հետ և համոզվել, որ նրանք հոգեբանորեն պատրաստ են խաղին։

«Ամենակարևորն այն է, որ թիմը հոգեբանորեն է պատրաստ, որովհետև ֆուտբոլիստները պետք է անմնացորդ նվիրվեն խաղին, որպեսզի կարողանան արդյունք ապահովել»,- ասաց Մինասյանը։

Ըստ մարզչի` տղաները շատ լավ հասկանում են, որ խմբային փուլում 6 փոքրիկ եզրափակիչներ են լինելու, և յուրաքանչյուր խաղում նույնիսկ մեկ միավորի կորուստը կարող է շատ թանկ արժենալ։ Հետևաբար բոլոր խաղերում թիմը միայն մաքսիմալ արդյունք ունենալու համար է դաշտ դուրս գալու։ Հաշվի առնելով, որ այժմ թույլ հավաքականներ չկան, նրանց համառ ու անզիջում պայքար է սպասում։

Մինասյանը նշեց, որ առաջին մրցակցի` Լխտենշտեյնի հավաքականի խաղն ուսումնասիրել են, գիտեն ուժեղ և թույլ կողմերը։

«Մենք մեր խաղը կկառուցենք դրանք հաշվի առնելով»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա Արաս Օզբիլիսն էլ նշեց, որ շատ ուրախ է հավաքական վերադառնալու համար։ Ֆուտբոլիստը կամաց-կամաց բարելավում է մարզավիճակը և հուսով է, որ հավաքականում տիրող շատ լավ մթնոլորտը կօգնի առաջիկա խաղում հաղթելու գործում։

Սեպտեմբերի 6-ին Ազգերի լիգայի գավաթի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կխաղա Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին` մրցակցի հարկի տակ` Մակեդոնիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանն ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի հավաքական էր հրավիրել 24 ֆուտբոլիստի։

Լրահոս
0