00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանզասի ազգային գվարդիան փայլուն կերպով է իրականացնում համագործակցությունը. Դավիթ Տոնոյան

© Photo : official site of the MoD of RAԿանզասի ազգային գվարդիան փայլուն կերպով է իրականացնում համագործակցությունը. Դավիթ Տոնոյան
Կանզասի ազգային գվարդիան փայլուն կերպով է իրականացնում համագործակցությունը. Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցության հետագա հեռանկարներին առնչվող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik.  ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Протестующие в военной форме присоединились к шествию студентов (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հարցը փակվել է. Տոնոյանը` Երևանում բողոքի ակցիաներին մասնակցած խաղաղապահների մասին

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության մակարդակը:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնվելու, տևական և շարունակական բնույթ է կրելու՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության, խաղաղության և միջազգային կայունության ամրապնդման:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշել է. «Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության 15 տարին: 2003թ. սկսած Կանզասի ազգային գվարդիան օգնել է կատարելագործել Հայաստանի սերժանտական կորպուսի կարողությունները, ամրապնդել ռազմաբժշկական, խաղաղապահ գործառույթները, զարգացնել շարժական հոսպիտալների գործարկման, աղետների արձագանքման և մարդասիրական օժանդակության կարողությունները: Արդյունքում Կանզաս նահանգի և Հայաստանի միջև ձևավորվել է ամուր ու տևական բարեկամություն, որն ապագայում ևս կշարունակի աճել»:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է Կանզասի համագործակցության հարցերով պատասխանատու, մայոր Դոնալդ Հարպերը և պատվոգրով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Սթիվեն Չուն:

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Սիրիա կմեկնեն մոտ 100 զինվորական. Տոնոյան

Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի կողմից «Պատրիոտ» մեդալով են պարգևատրվել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և նույն բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանը:

ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

Լրահոս
0