00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին խոսել է Լուկաշենկոյի հետ

© Sputnik / Asatur YesayantsПервый вице-премер министр Армении Арарат Мирзоян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн
Первый вице-премер министр Армении Арарат Мирзоян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ու Լուկաշենկոն հանդիպել են փակ դռների հետևում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Միրզոյանը։

«Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկել, այդ թվում` կնճռոտ հարցեր, նաև` ԵԱՏՄ–ին անմիջականորեն չվերաբերող, բայց այդ գործընկերությանն այլ ձևաչափերին վերաբերող, չթաքցնեմ` նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարության մասին ենք խոսել»,– ասաց Միրզոյանը։

Նա հրաժարվեց այդ քննարկման մասին այլ մանրամասներ հայտնել` նշելով, որ հանդիպումը փակ էր։ Բայց չթաքցրեց, որ զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

«Անդրադարձել ենք խնդրին առնչվող բոլոր նրբերանգներին, ենթահարցերին, բայց մանրամասներ չեմ հաղորդի»,– ասաց նա` հավելելով, որ ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրն այդ հանդիպումով ու ԵԱՏՄ շրջանակում չի լուծվել և չէր էլ կարող լուծվել։ Նա հույս հայտնեց, որ այն լուծում կստանա առաջիկայում նախանշված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում։

Նոյեմբերի 27-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин ответил на вопросы журналистов во время визита ААЭС (27 ноября 2018). Мецамор - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ում բոլոր հարցերը կլուծվեն կոնսենսուսի միջոցով. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա ասել էր, որ երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի։

Գլազն ավելացրել էր նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։

Լրահոս
0