00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը

© Sputnik / Astghik SukiasyanՍուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կողմից շուրջ 30 տարվա ընթացում թարգմանվել է արևելահայերեն:
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը  Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կողմից շուրջ 30 տարվա ընթացում  թարգմանվել է  արևելահայերեն: - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նարեկացու գաղափարախոսությունը մտերմացրել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանին ու Արթուր Ջանիբեկյանին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Տեր Մեսրոպ քահանա Արամյանն արևելահայերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, որի շնորհանդեսը կայացավ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

«Ես Նարեկացու հետ առնչվել եմ դեռ դպրոցական տարիներից, և իմ ամբողջ կյանքը վերափոխվել է այդ գրքով: 30 տարի աշխատել եմ այս գրքի թարգմանության վրա, ավելի արագ դա անել հնարավոր չէր, քանի որ գիրքը դնում է հենց այն կարդացողի վերափոխման խնդիրը: Ես փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը, առանց խաթարելու Նարեկացու մտքի ընթացքը, գրքի իմաստը: Հուսով եմ` այս թարգմանությամբ նոր փուլ կդրվի Նարեկացու ընկալման մեջ»,– ասաց նա:

Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը գրվել է 1000 տարի առաջ, և, Արամյանի խոսքով, որևէ մեկը քրիստոնեական պատմության մեջ այդքան անկեղծ չի նկարագրել մարդու հույզերը:

© Sputnik / Astghik SukiasyanՏեր Մեսրոպ քահանա Արամյան
«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը - Sputnik Արմենիա
Տեր Մեսրոպ քահանա Արամյան

«Սա աղոթագիրք է, որը մարդկության ամենամեծ երկխոսությունն է Աստծու հետ: Այս գիրքը նրանց համար է, ովքեր փնտրում են կատարելության ճանապարհը, ովքեր փորձում են իմաստավորել իրենց կյանքը: Այս ստեղծագործությունը սեղանային ընթերցման գիրք չէ, քանի որ իր մեջ ունի ակնհայտ բարդություններ, որովհետև ոչ մի բարձրարժեք բան հեշտությամբ չի տրվում մարդուն, և դրան հասնելու համար պետք է գին վճարել»,– ասաց Արամյանը։

Маргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский - Sputnik Արմենիա
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն

Նրա խոսքով` Նարեկացու ապաշխարության մեջ ոչ մի հուսահատեցնող բան չկա, և այս գիրքը բազմանիստ հայելի է, որը մարդուն ցույց է տալիս ամեն կողմից:

Քահանան մտահոգված է, որ դարեր շարունակ «Մատյան ողբերգության» գիրքը չի կարդացվել, այն դրել են բարձի տակ, վերածել մասունքի, հիմա էլ լավ վաճառվող հուշանվեր է դարձել:

«Նարեկացին կարդալու համար է։ Նա մեր լեզվին թռիչքի համար հոգևոր թևեր է տվել: Եթե Նարեկացուն դնենք մի նժարի վրա, իսկ մնացածիս` մեկ այլ նժարին, Նարեկացու կշիռն ավելի ծանր կլինի: Եթե մենք ամուր հոգևոր հիմքեր չունենանք, մեր ազգային կյանքում ինչ էլ կառուցենք փլուզվելու է: Եկել է այդ գիրքը բացելու և կարդալու ժամանակը»,- նշեց քահանան:

Գրքի հրատարակչության ծախսերը հոգացել է ռուսաստանցի մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը, որին քահանա Արամյանը ներկայացրեց որպես իր եղբայր: Նրանց մտերմացրել է հենց Նարեկացու գաղափարախոսությունը:

© Sputnik / Astghik SukiasyanԳրքի հրատարակչության ողջ ծախսերը հոգացել է Արթուր Ջանիբեկյանը
«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը - Sputnik Արմենիա
Գրքի հրատարակչության ողջ ծախսերը հոգացել է Արթուր Ջանիբեկյանը

Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն տարբերակի օծման արարողությունը տեղի է ունեցել Նարեկավանքում :

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը: Աղջիկներն իրենց կատարումներով հիացրին ներկաներին:

© Sputnik / Astghik SukiasyanՇնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը:
«Նարեկն» արևելահայերեն է թարգմանվել. ծախսերը հոգացել է մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը - Sputnik Արմենիա
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը:

Միջոցառման հյուրերը հեռացան «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն տարբերակը ձեռքներին:

Լրահոս
0