00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը

© Sputnik / Laura SarkisianОмбудсмен Арман Татоян
Омбудсмен Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննարկվել են նաև Սոչիի օդանավակայանում աշխատող հայերի աշխատանքից ազատելու մասին մամուլում տարածված տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. ՀՀ քաղաքացին առաջիկայում կկարողանա վերամիավորվել Ռուսաստանում ապրող ընտանիքի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ նրա նկատմամբ ՌԴ մուտք գործելու արգելքը վերացված է:

Մոսկվա կատարած այցի ընթացքում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող մի շարք հարցեր:

Омбудсмен Арман Татоян на встрече с российской коллегой (16 августа 2019). Москвa - Sputnik Արմենիա
Մոսկվայում քննարկվում է ՌԴ–ում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած հայերի խնդիրները

Քննարկմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նույնպես բարձրացրել է հայերին հուզող առաջնային կարևորության հարցեր, որոնց լուծման համար քաղաքացիները պարբերաբար դիմում են իրենց։

Հանդիպման օրակարգում եղել են հարցեր, որոնք վերաբերում են ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածի հաշվարկմանը միասնական կենսաթոշակային ստաժով, Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը, ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառությանը և այլն: ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքներին առնչվող խնդիրների լուծմանը։

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Թաթոյանը խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սոչիի օդանավակայանում աշխատող հայերի աշխատանքից ազատելու մասին մամուլում տարածված տեղեկությունները։

Կազմակերպվել է նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների ընդունելություն, որոնք ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։

Լրահոս
0