Կատուն փորփրում է տիրոջ պայուսակը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչ–որ համեղ բան է փնտրում, այնինչ թաթերով «խուզարկություն» իրականացնելուց հետո թղթադրամ է հանում և աստիճաններով վերև բարձրանում` «գողոնը» թաքցնելու համար։
Տեսանյութը սկսել է տարածվել համացանցում ու հարցեր է առաջացրել։
«Ինչ լավիկն է, հետաքրքիր է` ուր տարավ փողերը», – գրել է Facebook–ի օգտատերերից մեկը։
Սա առաջին դեպքը չէ, երբ կատուները գողություն են անում, ընդ որում ոչ միայն իրենց յուրայինների մոտից։
Օրինակ` Կալիֆոռնիայի Սան Մատեոյի բնակիչներին հաջողվել էր բացահայտել կլեպտոման կատվին։ Դասթի անունով կատուն տանից դուրս էր գալիս գիշերը և մտնում հարևանների տները։ Հարևաններից նա մոտ 600 իր է տարել։
Դիտեք կենդանիների մասին նաև այլ զվարճալի տեսանյութեր.
«Դիտեք ու սովորեք թուլանալ»․ զվարճալի տեսանյութ կապուտաչյա կատվի մասնակցությամբ
«Այդպես չեմ խաղում». շունը պատրաստ չէր «խաբեությանը». զվարճալի տեսանյութ
Եգիպտացորենով կատուն համացանցի աստղ է դարձել․ զվարճալի տեսանյութ
Ամաչու՞մ ես. չորքոտանիները տակնուվրա են արել տունը. զվարճալի տեսանյութ