ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. 2018 թվականի մայիսից Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն աճել է գրեթե 65 հազարով։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ–ի նախագահ Դավիթ Անանյանը։
2018 թվականի մայիսի 20–-ի համեմատ գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 64 899–ով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորը, բնականաբար, նոր աշխատատեղեր չեն։ Դրանց մի մասը նախկին ստվերային աշխատակիցներն են, որոնց այժմ պաշտոնապես գրանցում են։ Սակայն վարչապետը շեշտեց, որ եթե մարդն օրինական է աշխատում, աշխատանքային իրավունքներ ունի ու պետությանը աշխատավարձից հարեր է վճարում, դա պետք է մեծ ձեռքբերում համարել։
«Եվ, իհարկե, դրան պետք է գումարել նոր աշխատատեղերը, որոնք ստեղծվել են ու շարունակում են ստեղծվել», –ավելացրեց Փաշինյանը։
Մարզահամերգային համալիրում ռեստորան կբացվի. կառավարությունը որոշում կայացրեց
Նշենք` 2018 թվականի հունվարի 1–-ի դրությամբ` հանրապետությունում 562 հազար գրանցված աշխատատեղ կար։ Այս տարվա սեպտեմբերի տվյալներով, Փաշինյանի խոսքով, դրանց քանակը գերազանցել է 600 հազարը։