Այս տեսանյութում այդպիսի արջուկների մի խումբ է կենդանացել և երեխայական պահվածքով զվարճացրել համացանցը։
Տեսանյութը հրապարակվել է Facebook–ում։ Երեք արջուկները ոչ մի կերպ չեն կարողանում ցանցաճոճի հարցում համաձայնության գալ, խանգարում են իրար, հրում և թաթով խփում միմյանց և այն շրջվում է։ Երբ նրանցից մեկին հաջողվում է զավթել ցանցաճոճը, մյուս երկուսը անմիջապես շտապում են այնտեղից ցած գցել արջուկին։ Ի վերջո, բոլոր քոթոթները հասկանում են, որ միայն երեքով կարող են ցանցաճոճի հախից գալ և հանգիստ ճոճվել։ Զվարճալի քոթոթները կարողանում են բարձրանալ ցանցաճոճի վրա և ճոճվել, թեև ոչ երկար. Նրանք կրկին միասին գետնին են ընկնում։
Զվարճալի տեսանյութը համացանցում մեծ տարածում է գտնում` գրավելով օգտատերերի սրտերը։ «Երեխաները միշտ էլ երեխա են մնում, նույնիսկ, եթե արջի քոթոթներ են։ Ինչ համովն են։ Զվարճալի են։ Հիանալի տեսանյութ է»,– գրում են օգտատերերը։
Ա ՜յ քեզ բան. արջուկները ոչ թե կոնֆետի թղթի վրա, այլ իրականում. զվարճալի տեսանյութ
Սագն օգնում է փոսից հանել փոքրիկի հողաթափը. զվարճալի տեսանյութ
Պստիկ է, բայց ճստիկ է. փոքրիկ պարուհու տեսանյութը զվարճացրել է ամբողջ համացանցը
«Տղաներ, ես ձեզ հետ եմ». աշխատասեր շնիկը լացելու աստիճան կծիծաղեցնի ձեզ. տեսանյութ