00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Արթուր Մարտիրոսյան
Փաշինյանն ասում է այն` ինչը ականջահաճո է Թուրքիային և Ադրբեջանին.Մարտիրոսյան
09:07
10 ր
Ավետ Ադոնց
«Ինչպես ասում են մեզ մոտ Բռնակոթում` je m'en fous». Ավետ Ադոնցը` Արարատ Միրզոյանին
09:19
3 ր
Բաբկեն Պիպոոյան
Սպառողը չունի բավարար հիմքեր` համոզված լինելու, որ իրեն առաքվող սնունդը անվտանգ է լինելու.Պիպոյան
09:23
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում էին ճնշել ընդդիմադիր լրատվամիջոցին». «5–րդ ալիքի» սեփականատեր

© Sputnik / Aram NersesyanАрмен Тавадян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (16 марта 2020). Еревaн
Армен Тавадян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (16 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Թավադյանը խոսեց իրեն ներկայացված մեղադրանքի մասին և նշեց, թե ինչով կարող էր այն պայմանավորված լինել։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց, որ իր մեղադրանքն ու կալանքն անօրինական էին ու ընդդիմադիր լրատվամիջոցներին ճնշելու նպատակ էին հետապնդում։ Նա չբացառեց, որ ապագայում ևս իր նկատմամբ «գործեր կարելու» փորձեր կլինեն։

«Նախապես ասեմ՝ այդ ամենն անօգուտ է։ Ես երբեք չեմ խառնվել հեռուստաընկերության գործերին։ Այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Մեր նպատակը օբյեկտիվ լրատվություն տարածելն է։ Որևէ այլ խնդիր մենք չունենք»,- ասաց Թավադյանը։

Իսկ իր նկատմամբ քրեական հետապնդումը նա ավելի շատ պայմանավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած իր մտերմությամբ։

Левон Кочарян и Армен Тавадян на заседании суда по делу 1 марта (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ կազմակերպված խումբ է ստեղծել. ՀՔԾ

Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց` ի սկզբանե ակնհայտ էր, որ մեղադրանքի, առավել ևս՝ կալանավորման հիմքեր չկան։ Ոստիկանության հրապարակած տեսանյութն էլ, նրա խոսքով, մոնտաժված էր։ Փաստաբանը հայտնեց, որ քրեական գործի նյութերն արդեն փոխանցվել են իրենց, և դատախազությունն առաջիկայում գործը կուղարկի դատարան։ Խուդոյանը հույս հայտնեց, որ գործն, այնուամենայնիվ, կկարճվի, քանի որ այն իր բնույթով «աբսուրդային» է։

Թավադյանի գույքի վրա դատարանի որոշմամբ կիրառված կալանքը նույնպես, փաստաբանի համոզմամբ, անօրինական է։ Նախաքննական մարմինը դրա անհրաժեշտությունը մեկնաբանում է դատական ծախսերով, թեև կալանքի առնված գույքը մի քանի անգամ գերազանցում է նշված ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

TV5-ի լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, որ սեփականատիրոջ գույքի նկատմամբ կալանք կիրառելը հեռուստաընկերությանը ֆինանսապես խեղդելու նպատակ է հետապնդում։

Նրա խոսքով` լրատվամիջոցն արդեն դժվար օրեր է ապրում։ Անգամ քննարկվել է հեռուստաալիքը կամավոր հանգանակություններով պահելու հարցը։ Բանն այն է, որ, Հարությունյանի խոսքով, սեփականատիրոջ կալանավորումը որոշ անհանգստություն էր առաջացրել նաև գովազդատուների շրջանում։

«Ազդեցիկ գովազդատուներ ունեինք, որոնք արդեն 3 ամիս դադարեցրել են մի շարք խոշոր նախագծերի ֆինանսավորումը»,- հայտնեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նրան կալանավորել էին դեկտեմբերի 26–ին։ Իսկ մարտի 11-ին նա ազատ էր արձակվել։

Ըստ ՀՔԾ–ի`Արմեն Թավադյանը, Վարուժան Մկրտչյանը և կազմակերպված խմբի այլ անդամներ 2019 թվականի սեպտեմբերին Թավադյանի աշխատասենյակ են հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու համար։ Այս փաստերի հիման վրա Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այն դատարան ուղարկելու համար տրվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին` գործի նյութերին ծանոթանալու համար։

Լրահոս
0