00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Норк-Мараш"
Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ընդամենը 8 դեպք, վարակվածներից չորսն արդեն ապաքինվել են:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

«Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, որը բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում»,– նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60–ն անց տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: 

Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման ընդամենը 8 դեպք, վարակվածներից չորսն արդեն ապաքինվել են:

Արցախի պարետն արգելել է քաղաքացիների ելքը հանրապետության տարածքից

Լրահոս
0