00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է «սև ցուցակում» ընդգրկվելու որոշմանը

© Asatur YesayantsГлава Комитета гражданской авиации Татевик Ревазян перед началом пресс-конференции (16 декабря 2019). Еревaн
Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян перед началом пресс-конференции (16 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն վստահեցնում է, որ միջազգային այլ ավիաընկերությունները կշարունակեն Եվրամիության երկրներից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ թեև ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը սահմանափակվում է (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների), բայց ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ:

Մայիսի 12-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստում որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում, այլ կերպ ասած՝ Եվրամիության «սև ցուցակում»։ Որոշումը կայացվել է այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա։

Քաղավիացիան նշում է, որ որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա: Նրանք կշարունակեն Եվրամիության երկրներից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնել։

«Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է»,- նշված է Քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Քաղավիացիան վստահեցնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից հետո կոմիտեն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հաղորդագրության մեջ մեջբերվում է նաև ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսի մեկնաբանությունը Քաղաքացիական ավիացիայի կատարած աշխատանքներին։

Посольство Армении в России - Sputnik Արմենիա
Հատուկ չվերթերով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը գերազանցել է 16 հազարը

«Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»,- գրել է Կոռնելիսը։

Քաղավիացիան հույս է հայտնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն միասնական ջանքերի շնորհիվ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` այսուհետ հայկական ավիաընկերությունների վրա շահագործման արգելք կտարածվի, քանի որ չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքը վերլուծելուց հետո։

ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանն նշել էր, որ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում թռիչքների անվտանգությունը բարձրացնելու համար։

«Սև ցուցակում» են ընդգրկվել նաև Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և մի քանի այլ պետություններ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ հայկական ավիաընկերությունները ԵՄ «սև ցուցակում» կընդգրկվեն ապրիլին։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հերքել էր այդ տեղեկությունը։

Լրահոս
0