00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինքս իմ խղճի առաջ պարզճակատ եմ». Լոռու մարզպետը բացատրել է` ինչու է հրաժարվում պաշտոնից

© Sputnik / Karine HarutyunyanГубернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн
Губернатор Лори Андрей Гукасян на пресс-конференции (22 февраля). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրեյ Ղուկասյանն այսուհետ կարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին ու մասնագիտությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը»,– Facebook–ի էջում գրել է նա:

Ղուկասյանը 2018թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել է որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։

Президент Карабаха Араик Арутюнян на площади Возрождения (8 ноября 2020). Кабарах - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը բացատրեց` ինչու չի հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնից

«Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա մարդուն, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես… Վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով մեզ հաջողվել է հասնել մեր նպատակակետին։ Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ միջոց` այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ ու չե՛մ վարանում ասել` արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ոչ նվիրում»,– շեշտել է Ղուկասյանը։

Նա շնորհակալություն է հայտնել լոռեցիներին, իր քաղաքական թիմին, կառավարությանը, մարզային թիմին, համայնքապետներին, ընտանիքին։

«Այսուհետ ևս պատրաստակամ եմ ներդնել իմ փորձառությունն ու գիտելիքները՝ աջակցելով մարզային նոր իշխանությանը՝ ի նպաստ Լոռու և լոռեցու։ Լոռին չափազանց թանկ է ինձ համար, ու 2.5 տարի տևած մեր անդուլ ջանքերը՝ ուղղված մարզի զարգացմանը, լինելու են շարունակական։ Չափազանց բարդ ու գերպատասխանատու այս ժամանակաշրջանը մի նոր շրջափուլի սկիզբ է, որը, հուրախություն հատկապես ընտանիքիս, կունենա նոր բովանդակություն՝ սիրելի մասնագիտությանն ու հարազատ մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնելու առումով»,– եզրափակել է Ղուկասյանը։

նշենք, որ Ղուկասյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Հիշեցնենք` օրերս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած իմքայլական Արամ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չէր բացառել, որ իրեն կարող են Լոռու մարզպետ նշանակել։

Լրահոս
0