00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրախտիկի միսս Մելանին. ինչպես 22-ամյա երևանցին ստեղծեց իր փոքր դրախտը համանուն գյուղում

© Sputnik / Aram NersesyanՄելանյա Հովհաննիսյանը` դասի ժամին
Մելանյա Հովհաննիսյանը` դասի ժամին - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Մելանյա Հովհաննիսյանը` դասի ժամին
Բաժանորդագրվել
Ամբողջ կյանքը Երևանում ապրած 22-ամյա Մելանյա Հովհաննիսյանն այս աշնանից ապրում է Գեղարքունիքի փոքր Դրախտիկ գյուղում, որի դպրոցում անգլերեն է դասավանդում։ Թե ինչու է մեր հերոսուհին տեղափոխվել Դրախտիկ ու ինչպես է ստեղծել իր դրախտն այնտեղ, կարդացեք մեր հոդվածում։
Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Կարմրահեր ու յուրատիպ ոճով այս աղջնակին, որը միանգամից աչքի է զարնում ցանկացած շրջապատում, ես ճանաչում եմ որպես Մելանի, ինչպես և իր երևանցի (հիմնականում՝ երևանցի) ընկերները։ Շփվող և ընկերասեր լինելով հանդերձ՝ 22-ամյա Մելանյան դասական էքստրավերտներից չէ, որ ուշադրություն են գրավում աղմուկ-աղաղակով։ Կենսունակ կայտառ էներգիա ունենալով՝ հանգստության տիպար է. շարժումները մեղմ են, խոսքը՝ հանգիստ, քայլերը՝ մտածված։ Եվ ներդաշնակորեն գտել է իրենը (գոնե այս փուլում). թողել է երևանյան ակտիվ կյանքն ու տեղափոխվել 900 բնակիչ ունեցող գյուղ՝ սիմվոլիկ անվամբ՝ Դրախտիկ։
© Sputnik / Aram NersesyanՄելանյա Հովհաննիսյանը` Դրախտիկի դպրոցում
Переехавшая из Еревана в Гегаркуникский Драхтик Мелания Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Մելանյա Հովհաննիսյանը` Դրախտիկի դպրոցում
«Դեռ դպրոցական էի, որ իմացա «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասին (ծրագրի մասին ավելի մանրամասն ՝ նյութի վերջում – Ժ. Պ.), իրենց գաղափարները կրթության անհավասար հնարավորությունների մասին շատ հարազատ էին ինձ։ 2020-ի դեկտեմբերին դիմեցի ծրագրին, փուլերն անցա, վերապատրաստվեցի։ Համաձայն ծրագրի՝ մենք պիտի նշեինք մեր ուզած մարզերը։ Երեք մարզ էի նշել՝ Շիրակ, Լոռի, Տավուշ․ վերևի մարզերը էլի (ծիծաղում է)։ Հետո ասեցի՝ լավ, Գեղարքունիքն էլ նշեմ։ Համարյա մինչև վերջին պահը չգիտեի՝ որ մարզ եմ ընկնելու։ Ու պարզվեց՝ դասավանդելու եմ Գեղարքունիքում, ստեղ՝ Դրախտիկում», - պատմում է Մելանյան ինձ ու մեր լուսանկարիչ Արամին՝ իր տնից դեպի դպրոց գնալու ճանապարհին։
© Sputnik / Aram NersesyanՄելանյա Հովհաննիսյանը` Դրախտիկի դպրոցում
Переехавшая из Еревана в Гегаркуникский Драхтик Мелания Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Մելանյա Հովհաննիսյանը` Դրախտիկի դպրոցում
Այդ պահին մի քանի դեռահաս տղաներ են հանդիպում, քաղաքավարի բարևում մեզ, Մելանյային «Միսս Մելանի»-ով դիմում։
- Էս էրեխուն ես մենակ դպրոցից դուրս եմ տեսնում, - բարևելուց հետո «մեծական» հանդիմանող ժպիտով ասում է Մելանյան՝ նայելով չարաճճի տղուկի աչքերի մեջ։
© Sputnik / Aram NersesyanSputnik Արմենիայի լրագրողն ու միս Մելանին` դպրոցի ճանապարհին
Мелания Ованнисян беседует с корреспондентом Sputnik Армения Жанной Погосян по дороге в школу села Драхтик - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Sputnik Արմենիայի լրագրողն ու միս Մելանին` դպրոցի ճանապարհին
Տղան ակնհայտորեն դանդաղում է, մտածում՝ ինչ-որ ձևով արդարացնի դասերից իր բացակայությունները, թե լռի, սա էլ անցնի-գնա։ Ընտրում է վերջին տարբերակը, մենք էլ շարունակում ենք քայլել ու արդեն դպրոցին ենք հասնում։ Գյուղական սովորական դպրոց է, շենքը՝ հին, կահույքը՝ տեղ-տեղ նոր, պատերին՝ ձեռագործ պաստառներ։
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի աշակերտները
Молодой житель села Драхтик в Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկի աշակերտները
«Հացից հետո կարևորը դպրոցն է». գրված է դպրոցի մուտքի վերևում փակցված պաստառին։ Գյուղի միակ դպրոցն է, ուսուցիչները 30-ն են, աշակերտները՝ 158–ը:
Մելանյան այս դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտներին անգլերեն է դասավանդում. ծրագրից առաջ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերեն լեզվաբանություն բաժինը։ Հարց է առաջանում՝ ինչու բավականին բարձր՝ 5-րդ դասարանից է սկսած անգլերեն տալիս աշակերտներին։
Պարզվում է՝ Դրախտիկի դպրոցում անգլերենը երրորդ օտար լեզուն է, երեխաները նախ սովորում են ռուսերեն, հետո՝ ֆրանսերեն, ապա նոր հերթը հասնում է անգլերենին։
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի դպրոցը
Школа села Драхтик в Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկի դպրոցը
«Երեխեքին ֆրանսերենից տառերը ծանոթ են ու լավ է, որ շատ զրոյից՝ a, b, c–ից չենք սկսում սովորելը։ Բայց մեկ է՝ շատ նոր է իրենց համար։ Մտնում ես դասարան, հարցնում «what’s your name» (անունդ ինչ է), ու՝ ձայն բարբառոյ յանապատի։ Եթե դրան էլ պատասխանեն, surname-ը (ազգանուն) արդեն ոչ մեկը չի ասում։ Հայաստանում անգլերենի՝ որպես երրորդ օտար լեզվի առարկայի դասագիրք էլ չկա... Ես պատճենում եմ տարբեր նյութեր, էդպես ենք անցնում կամ գրատախտակին գրում եմ, արտագրում են», - ասում է ուսուցչուհին։
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի դպրոցը
Мелания Ованнисян объясняет новый урок ученикам школы села Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկի դպրոցը
Շատ երիտասարդներ Մելանյայի անգլերենի իմացությամբ կնախընտրեին իրենց ուսումը շարունակել արտասահմանյան համալսարաններում, բայց Մելանյայի մոտ հակառակն է՝ իր ուսանածը տալիս է ուրիշներին, որոնք զրկված այն ունենալուց։
«Իմ մաշկի վրա եմ զգացել, թե Երևանում դպրոցների, կրթությունն ինչքան թույլ կետեր ունի, գյուղերի մասին կարելի է էլ չխոսել... Ես այստեղ իմ առաքելությունն եմ կատարում։ Աչքիս տակ ունեմ մի մագիստրոսական ծրագիր Եվրոպայում, «Դասավանդիր»-ից հետո ուզում եմ դիմել... Բայց դրան դեռ երկու տարի կա, հիմա՝ կարևորը իմ երեխեքն են», - ասում է Մելանյան։
© Sputnik / Aram NersesyanՄիս Մելանին` Դրախտիկի աշակերտների հետ
Мелания Ованнисян с учениками в библиотеке школы села Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Միս Մելանին` Դրախտիկի աշակերտների հետ
Բացի բուն դպրոցական դասերից, Մելանյան իր աշակերտների հետ մի քանի նախագիծ էլ է անում։ Նախ՝ աջակցում է, որ դպրոցում միջոցառումներ անցկացնեն։ Երկրորդ՝ Instagram-ում բացել է «Adventures in Drakhtik» («Արկածներ Դրախտիկում») էջը ու իր աշակերտների օգնությամբ պատմում գյուղի առօրյայից։
«Էրեխեքը սովորում են ֆոտոներ անել, իրենց կողքը կատարվողը նկատել, գրել, հասկանալ SMM-ից (social media marketing, այսինքն՝ սոցիալական մեդիայում հարթակ վարելը)։ Նման էջով մենք կարող ենք զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել։ Հետո էլ՝ իրանց ասել եմ, եթե մեծ լսարան ունենան, կարող են գյուղի խնդիրները բարձրացնել, գումար հավաքել լուծման համար, իշխանությունների ուշադրությունը գրավել», - ասում է Մելանյան։
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկ գյուղը
Пожилая жительница села Драхтик Гегаркуникской области проходит мимо граффити - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկ գյուղը
Աշակերտների խնդիրներից մեկը ֆիզկուլտուրայի դասերի գրեթե իսպառ բացակայությունն է։ Դպրոցի մի մասնաշենքը, որում գտնվում է սպորտդահլիճը, վթարային է, և ինչպես երկու տարի առաջ ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանն էր բնութագրել՝ «դժոխային» վիճակում է Դրախտիկի դպրոցի սպորտդահլիճը։ Լավ է՝ Facebook-ի օգտատերերը կարողացան բացատրել նախարարին, որ նախարարը հենց նրա համար է նախարար, որ լուծում տա նման խնդիրներին, ոչ թե ընդամենն անվանի դրանք ու անցնի։ Վերջինս, այդ գրառումների ճնշման ներքո, գրեց, որ Դրախտիկի դպրոցի վերանորոգման հերթն էլ կգա (մանրամասն նախարարի գրառման մասին՝ այստեղ:
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի դպրոցի մարզադահլիճը
Окна спортзала села Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկի դպրոցի մարզադահլիճը
Երկու տարի անց էլ, սակայն, Դրախտիկի դպրոցի հերթը դեռ չի հասել, երեխաները շարունակում են ֆիզկուլտուրա պարապել բացառապես այն օրերին, երբ դրսում լավ կամ գոնե «չոր» եղանակ է։ Իսկ հաշվի առնելով, որ տարածաշրջանում բավականին ցուրտ է, և հոկտեմբերին մարդիկ արդեն ձմեռային կոշիկներով ու վերարկուներով են` կարելի է դասերն առհասարակ չեղած համարել։
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի դպրոցը
Мелания Ованнисян заходит в классную комнату в школе села Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկի դպրոցը
Չնայած վատ եղանակին ու չլուծված խնդիրներին՝ համայնքի ժողովուրդը ու հատկապես երեխաները, լավ հումոր ունեն։ Մելանյան պատմում է՝ մի օր բարկացավ աղմուկ անող աշակերտների վրա ու խիստ ձայնով ասաց նրանց՝ դասի ժամանակ մենակ դաս պիտի անեն, դասից հետո ազատ են՝ ինչ ուզում են, թող անեն։
© Sputnik / Aram NersesyanԴրախտիկի աշակերտները
Ученики в библиотеке школы села Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտիկի աշակերտները
«Զանգը տվեց, թղթերս էի հավաքում, մեկ էլ տեսնեմ մի էրեխեն նստացրել է մյուսին պատուհանագոգին ու բրդում ա, ուզում է ներքև շպրտի։ Գոռում եմ՝ այ տղա, ինչ ես անում, ինչ եք անում, իջեք մի հատ, ասում են՝ դուք չասացիք՝ դասից հետո ինչ ուզում եք արեք»,–պատմում է նա։
© Sputnik / Aram NersesyanՄիս Մելանիի դասին
Мелания Ованнисян объясняет новый урок ученикам школы села Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Միս Մելանիի դասին
Մի քանի ժամ առաջ էլ Մելանյայի դասին մենք մի զվարճալի տեսարանի ականատես եղանք։ Միսս Մելանին երեխաներին սովորեցնում էր ընտանիքի անդամների անվանումները անգլերենով։
- Հայրիկն ինչպե՞ս կլինի։ Ճիշտ է՝ father. Մայրիկը՝ mother. Իսկ եթե նրանք երեխաներ ունենա՞ն, իրանց ո՞նց կկոչենք։
- Տատիկի ու պապիկի անուններով, - ասաց դասարանի հումորով երեխաներից մեկը։
(Ճիշտ պատասխանը` son, daughter՝ որդի, դուստր, եթե ձեզ մոտ այս հարցը բաց մնաց)։
© Sputnik / Aram NersesyanԴրախտային Դրախտիկ գյուղը
Село Драхтик в Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Դրախտային Դրախտիկ գյուղը
Teach for Armenia կամ «Դասավանդիր Հայաստան» միջազգային նախագծի նպատակը ընդլայնելն է կրթության հնարավորությունները այն երեխաների համար, որոնք բնակվում են Հայաստանի փոքր քաղաքներում և գյուղերում։ Գյուղի ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները դիմում են ներկայացնում, քննություն հանձնում, վերապատրաստվում, և հետո նրանց ուղարկում են մարզային դպրոցներից մեկը, որտեղ նրանք պայմանագրով աշխատում են երկու տարի` ստանալով միջինից բարձր աշխատավարձ։
Аршалуйс Амси и Армен Галстян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2020
Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում
Sputnik Արմենիան մի քանի անգամ անդրադարձել է այս նախագծի հերոսներին, կարող եք կարդալ այստեղ։
Լրահոս
0