Կարապետյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
17:52 12.11.2021 (Թարմացված է: 17:56 12.11.2021)
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Կարևորվել է Հայաստանի և Հնդկաստանի` նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Կարապետյանն այսօր ընդունել է դեսպանին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին։
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
© Photo : official site of MoD of RA
«Կողմերը հաստատել են, որ առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որոնք պետք է ամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
© Photo : official site of MoD of RA
Հանդիպմանը կարևորվել է նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների իրականացումը։ Բացի այդ, Կարապետյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` նշելով, որ Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հավելենք, որ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին այսօր ընդունել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարևորվել է փորձի փոխանակման նպատակով զինվորական պատվիրակությունների փոխայցելությունները, ռազմակրթական, մասնագիտական և համատեղ զորավարժությունների անցկացումը: