00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում եմ գնալ Մարս և այն դարձնել իմ տունը». Իլոն Մասկը չի սիրում արձակուրդները

© AP Photo / Matt RourkeГенеральный директор SpaceX и Tesla Motors Илон Маск приветствует поклонников при выходе из центра правосудия (12 июля 2021). Уилмингтон
Генеральный директор SpaceX и Tesla Motors Илон Маск приветствует поклонников при выходе из центра правосудия (12 июля 2021). Уилмингтон - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մենք հաճախ շատ պարզունակ ենք պատկերացնում միլիոնատերերի կյանքը։
Այնինչ, ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասկը փաստում է. «Որոշ մարդկանց թվում է, թե ես այնքան փող ունեմ, որ կարող եմ ընդհանրապես չաշխատել և ողջ օրը պառկել լողափին։ Բայց ես աշխատում եմ, շատ եմ աշխատում՝ առանց շաբաթ ու կիրակի օրերի հանգստի»։
Երեկ «Թայմ» ամերիկյան հանդեսը իր շապիկին զետեղել էր Իլոն Մասկի նկարը՝ ճանաչելով նրան «Տարվա մարդ»։ Անցնող տարին, իրոք, նշանակալի էր Մասկի համար. աշնանը նա դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերացանցեց 300 միլիարդ դոլարը։
Իլոն Մասկի խորհուրդը՝ գնահատեք ստեղծագործական ունակություններ ունեցողներին, ոչ թե հավատարիմներին
Համեմատության համար հիշեցնեմ. երբ «Ֆորբս» ամսագիրը 1918 թվականին առաջին անգամ կազմեց մեծահարուստների ցանկը, այն գլխավորում էր Ջոն Ռոքֆելերը, որի կարողությունը հազիվ գերազանցում էր 1 միլիարդ դոլարը, իսկ երբ «Ֆորբսը» 1982 թվականից սկսեց արդեն պարբերաբար տեղեկություններ հրապարակել մեծահարուստների ունեցած գումարների մասին, առաջին տեղում էր նավաշինությամբ զբաղվող Դենիել Լյուդվիգը՝ 2 միլիարդ դոլարով։
Սովորաբար միլիարդատերերը առատաձեռն են, բայց երբ դեմոկրատները ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացրին մի նախագիծ, որով նախատեսվում էր, այսպես ասած, «հարստության հարկ» գանձել մեծահարուստներից, Իլոն Մասկն ընդվզեց՝ սկզբից ուզում եք լրացուցիչ հարկել միլիարդատերերին, հետո միլիոնատերերի հերթը կգա, վերջում էլ միջին խավից կսկսեք փող պոկել։
Ես կքվեարկեի «Շոլցոմատի» օգտին
Իսկ երբ Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարը հրապարակավ հայտարարեց, որ շատ լավ կլիներ, եթե 300 միլիարդ ունեցող մարդը իր կարողության 3 տոկոսը հատկացներ սովյալներին փրկելու գործին, Իլոն Մասկն անմիջապես արձագանքեց. «Շատ լավ, եթե ՄԱԿ-ի այդ ծրագրի ղեկավար Դեվիդ Բիզլին ինձ մատչելի ձևով բացատրի, թե ինչպես այդ 6 միլիարդ դոլարով կարելի է հաղթահարել սովի խնդիրն աշխարհում, ես հենց հիմա կհատկացնեմ փողը»։
Ի դեպ, եթե հիշում եք, մի քանի տարի առաջ հայաստանցի մեծահարուստներից մեկը խորհրդարանում համոզում էր լրագրողներին, թե ընդհանրապես փող չունի։ Այն ժամանակ շատերը դա որպես կատակ ընդունեցին, բայց ախր նույնն էլ ասում է աշխարհի ամենահարուստ մարդը. ես ընդհանրապես աշխատավարձ չեմ ստանում, ունեմ միայն արժեթղթեր, որոնց քանակն, իհարկե, տարեցտարի ավելանում է, բայց ախր դրանց գինը կարող է նաև շատ կտրուկ նվազել։
Բոբ Դոուլ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
ԱՄՆ հայասեր սենատորն ու նրան երկրորդ կյանք տված դոկտոր Քելեկյանը
Իլոն Մասկին նաև «տիեզերքի մարդ» են անվանում, որովհետև նա համոզված է՝ եթե մարդկությունն առաջիկայում չբնակեցնի ողջ Արեգակնային համակարգը, նույնիսկ մի մեծ աստերոիդ կարող է ոչնչացնել մեր հարազատ մոլորակը։ Եվ նա իր առջև նպատակ է դրել՝ 10 անգամ նվազեցնել տիեզերական թռիչքների վրա արվող ծախսերը։ Դրա համար հիմնել է «Սփեյս իքս» ընկերությունը՝ ներդնելով 100 միլիոն դոլար։ Հինգ տարի առաջ էլ հայտարարել էր, որ ընկերությունը դեպի Մարս թռիչք կիրականացնի 2020-ից 2025 թվականներին։ «Ուզում եմ գնալ Մարս և այն դարձնել իմ տունը»,- ասել է Իլոն Մասկը։
Իհարկե, Մասկը նաև անհաջողություններ է տեսել, բայց հումորով է վերաբերվել դրանց։ Մի անգամ պատմել է. «Երկար ժամանակ արձակուրդ չէի գնում։ Երբ առաջին անգամ, այնուամենայնիվ, արձակուրդ վերցրի, պայթեց Orbital Sciences հրթիռը, հետո էլ՝ Ռիչարդ Բրոնսոնի հրթիռը։ Եվ դա կատարվեց ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։ Երբ երկրորդ անգամ էի արձակուրդ վերցրել, իմ պատրաստած հրթիռն էլ պայթեց։ Էստեղից հետևություն՝ պետք չի ընդհանրապես գնալ արձակուրդ»։
Բարբադոսը նեղացրեց Եղիսաբեթին. «խեղճ» թագուհին մնաց աշխարհի ընդամենը 15 պետության գլուխ
Իրականում Մասկը համոզված է, որ անհաջողություններն ու սխալներն անխուսափելի են, և դրանցից պարզապես պետք է ճիշտ դասեր քաղել՝ անընդհատ շարժվելով առաջ և ինչ-որ նոր բան ստեղծելով։ Բայց դրա համար պետք է հենվել հենց ստեղծագործ, այլ ոչ թե հավատարիմ մարդկանց վրա։
«Խնդիրն այն է, որ շատ տեղերում ղեկավարները ամեն ինչ անում են, որ դուք դառնաք մի փոքր պտուտակ մեծ մեխանիզմում, այլ ոչ թե գնահատում ու խրախուսում են ձեր ստեղծագործական ունակությունները։ Եթե անկեղծ ասենք, սա հանգեցնում է այն բանին, որ ի վերջ այդ ղեկավարների ենթակայության տակ են մնում այն մարդիկ, որոնք ո′չ իրենց խելքով են փայլում, ո′չ էլ ստեղծագործական կարողություններով»,- ասել է Մասկը։ Համաձայնե′ք, նրա այս դիտարկումը խիստ հրատապ է նաև արդի Հայաստանում։
Լրահոս
0