00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Բագրատ Սրբազան
Մերին հիվանդանոցում է. Բագրատ արքեպիսկոպոսը` 24News-ի լրագրողի մասին
14:07
2 ր
Արարատ Միրզոյան
«Դասալիքներ են». Արարատ Միրզոյանը` դիվանագետների համահայկական խորհրդի անդամների մասին
14:10
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ով է սպանել 35–ամյա տղամարդուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում կատարվածից

© Photo : Facebook / ՀՀ քննչական կոմիտեՍպանություն Երևանում
Սպանություն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Սպանություն Երևանում
Բաժանորդագրվել
Ձերբակալված 29-ամյա երիտասարդը հարցաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել այսօր գիշերը Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած սպանությունից։ Հայտնել էինք, որ դանակի մոտ 8 հարվածով սպանվել է Կոտայքի մարզի բնակիչ Ումրիա Շ-ն։ Սպանության մեջ կասկածվում է Երևանի բնակիչ, որը սպանվածի հետ միասին աշխատել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկին մոտ գտնվող ծաղկի սրահում։
© Photo : Facebook / ՀՀ քննչական կոմիտեՍպանություն Երևանում
Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության վայրում (30 հունվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Սպանություն Երևանում
«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
© Photo : Facebook / ՀՀ քննչական կոմիտեՍպանություն Երևանում
Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության վայրում (30 հունվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Սպանություն Երևանում
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
© Photo : Facebook / ՀՀ քննչական կոմիտեՍպանություն Երևանում
Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության վայրում (30 հունվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Սպանություն Երևանում
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով։ Նա հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0