https://arm.sputniknews.ru/20220301/sheremetevvo-odanavakajani-tnorenneri-khvorhrdi-ghekavary-vajr-e-dnum-liazvorutjunnery-39243381.html
«Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարը վայր է դնում լիազորությունները
«Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարը վայր է դնում լիազորությունները
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Պոնոմարերենկոն հույս է հայտնել, որ միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա: 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T13:49+0400
2022-03-01T13:49+0400
2022-03-01T13:49+0400
ռուսաստան
շերեմետևո
հրաժարական
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39241672_0:0:3141:1767_1920x0_80_0_0_af9b3d35d85cda092a9579fcb44b62c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պոնոմարերենկոն Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում հայտնվելու պատճառով որոշել է վայր դնել իր լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Պոնոմարերենկոն հույս է հայտնել, որ ստեղծված միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա, երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները կկարգավորվեն։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոնոմարերենկոյին ներառել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում: Փաստաթղթում նշված էր, որ նա նյութական կամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն անձանց, որոնք պատասխանատու են «Ղրիմի բռնազավթման և Ուկրաինայի ապակայունացման համար»:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39241672_107:0:2836:2047_1920x0_80_0_0_ff72c3d9c0c136186fa7a33f8854163e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, շերեմետևո, հրաժարական, պատժամիջոցներ
ռուսաստան, շերեմետևո, հրաժարական, պատժամիջոցներ
«Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարը վայր է դնում լիազորությունները
Ալեքսանդր Պոնոմարերենկոն հույս է հայտնել, որ միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պոնոմարերենկոն Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում հայտնվելու պատճառով որոշել է վայր դնել իր լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
«ԵՄ խորհրդի որոշման հիմնավորման մեջ խոսվում է Գելենջիկում գտնվող անշարժ գույքի մասին, որի վերաբերյալ ես բազմաթիվ անգամ մեկնաբանություններ եմ տվել ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին` նշելով, որ այդ նախագծից դուրս եմ եկել 2016 թվականին, չեմ մասնակցել ֆինանսավորմանը և այդ ժամանակվանից կապ չունեմ դրա հետ։ Ես նաև ծանոթ չեմ Սերգեյ Ակսյոնովի հետ և երբեք չեմ հանդիպել նրա հետ», – ասված է նրա հայտարարության մեջ։
Պոնոմարերենկոն հույս է հայտնել, որ ստեղծված միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա, երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները կկարգավորվեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոնոմարերենկոյին ներառել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում: Փաստաթղթում նշված էր, որ նա նյութական կամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն անձանց, որոնք պատասխանատու են «Ղրիմի բռնազավթման և Ուկրաինայի ապակայունացման համար»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: