00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիդեռլանդներն ու Բելգիան արտաքսում են ռուս դիվանագետներին

© AFP 2024 / Estonian Foreign Ministry / Raigo PajulaՎոպկե Հեքստրա
Վոպկե Հեքստրա - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Վոպկե Հեքստրա
Բաժանորդագրվել
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը պնդում է, որ արտաքսվող դիվանագետները սպառնալիք են անվտանգության համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Նիդեռլանդներն արտաքսում է 17 ռուս դիվանագետի։ Տեղեկությունը հայտնում է երկրի արտգործնախարար Վոպկե Հեքստրան։
«Նիդեռլանդներն արտաքսում է 17 ռուս հետախույզի, որոնք դիվանագիտական քողի տակ աշխատում են Նիդեռլանդներում ռուսական ներկայացուցչություններում», - գրել է Հեքստրան Twitter-ի իր էջում։
Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ արտաքսվող դիվանագետները սպառնալիք են անվտանգության համար:
Sudinfo-ն հայտնում է, որ Բելգիան նույնպես որոշել է արտաքսել 21 ռուս դիվանագետի։ Ըստ հաղորդագրության` նրանց արտաքսում են «լրտեսության կամ անվտանգության սպառնալիքի համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։
Լրահոս
0