00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովին հարցրել են ռազմական գործողության ժամկետների, Բուչայի և բանակցությունների մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
Կրեմլում համոզված են, որ Բուչայի իրադարձությունների նպատակը մեկն է` սևացնել ռուսական բանակին, ինչը չի ստացվի։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման ժամկետները:
«Ռազմական գործողության վերաբերյալ ոչինչ չեմ մեկնաբանելու։ Այդ հարցերով դիմեք պաշտպանության նախարարությանը», - Պեսկովի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի ցանկացել մեկնաբանել նաև բանակցային գործընթացը։
«Մենք առաջվա պես նախընտրում ենք չբարձրաձայնել այդ մասին»,- ասել է նա:
Պեսկովն անդրադարձել է ուկրաինական Բուչայի իրադարձություններին՝ հայտարարելով, որ այնտեղ տեղի է ունեցել լավ բեմադրված և հրեշավոր շոու։

«Ռուսական կողմին ուղղված մեղադրանքները ոչ թե պարզապես անհիմն են, այլ լավ մշակված շոու։ Ուրիշ ոչինչ։ Ողբերգական շոու»,- ասել է նա։

Պեսկովն ընդգծել է` իրադարձությունների ողջ ընթացքը, մեծ քանակությամբ տվյալներն ու փաստերը հստակ վկայում են, որ դրա նպատակը մեկն է` սևացնել ռուսական բանակին։
Նա ընդգծել է, որ հավաքական Արևմուտքը պարզապես փակել է աչքերն ու ականջները և չի ցանկանում որևէ բան լսել, բայց Ռուսաստանը մտադիր է առաջ տանել իր դիրքորոշումը:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի շուրջ որևէ ընդհանուր նիստ անցկացնել, Պեսկովը պատասխանել է, որ Ռուսաստանի դիվանագետներն աշխատում են այդ ուղղությամբ։
«Դուք գիտեք, որ այնտեղ ամեն կերպ արգելափակում են մեր նախաձեռնությունները։ Բայց մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել»,- նշել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
Լրահոս
0