00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է տևական խաղաղության համար. Արմեն Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Արմեն Սարգսյան
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանի խոսքով` մենք` որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր ուղերձում ասել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից... Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում»,– ասված է Սարգսյանի ուղերձում։
Նրա խոսքով` մենք` որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին` առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, սփյուռքում և Արցախում...
Սարգսյանը նշում է` Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել: Նա հավելում է, որ ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0