00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
10 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:45
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հպարտանում ենք խոսքի ազատությամբ, այնինչ մամուլն «աղբանոց» ենք անվանում

© Unsplash / Egor MyznikԹերթեր
Թերթեր - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Թերթեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեր հայաստանյան չափազանց հետաքրքիր իրականությունը վերջին տարիներին բազմիցս ապացուցել է, թե որքան հրատապ է հայտնի արտահայտությունը. «Ես շատ հստակ սկզբունքներ ունեմ, բայց եթե ձեզ դուր չեն գալիս, կարող եմ փոխարինել դրանք ուրիշ սկզբունքներով»։
Իսկապես, չե՞ք նկատել, թե որոշ մարդիկ՝ տարբեր հանգամանքներից ելնելով, որքան հեշտ են փոխում իրենց սկզբունքները։ Հեռուն գնալու կարիք չկա. այն մարդիկ, որոնք 2018 թվականի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ժամանակ խստորեն դատապարտում էին ոստիկանների գործողությունները, այսօր արդեն որպես իշխող թիմի անդամներ ներբողներ են նվիրում իրավապարհներին, որոնք տասնյակ խաղաղ ցուցարարների են բերման ենթարկել։
Պատեհապաշտության գագաթնակետը. հպարտանում ենք խոսքի ազատությամբ, այնինչ մամուլն «աղբանոց» ենք անվանում
Մեկ այլ վառ օրինակ։ Երևի գիտեք, օրերս Սահմանադրական դատարանը որոշեց, որ ծանր վիրավորանքը քրեականացնելու վերաբերյալ խորհրդարանի վիճահարույց որոշումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը։ Մտադիր չեմ սուբյեկտիվ գնահատական տալու դատարանի այս եզրակացությանը, պարզապես մի հարց՝ գիտե՞ք արդյոք, թե բարձրագույն դատարանում ով էր վիճարկում խորհրդարանի ընդունած այս որոշման սահմանադրականությունը։ Այո՛, շատ ճիշտ եք՝ Քրիստինե Գրիգորյանը։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ընդամենը ամիսներ առաջ ով էր պառլամենտում ապացուցում, որ այս որոշումը լիովին սահմանադրական է։ Այո՛, կրկին շատ ճիշտ եք՝ նույն Քրիստինե Գրիգորյանը։ Ի՞նչ է փոխվել՝ սկզբունքները։ Արդարադատության փոխնախարարի պաշտոնում այդ կինը շատ հստակ սկզբունքներ ուներ, հիմա էլ օմբուդսմենի պաշտոնում շատ հստակ սկզբունքներ ունի՝ պարզապես 180 աստիճանով տարբերվող սկզբունքներ։
Բայց եկեք չմանրանանք, որովհետև ավելի արտառոց օրինակ կա, որը հիշեցի շատ կոնկրետ առիթով՝ այսօր, մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Երկու տարի առաջ ելույթ ունենալով խորհրդարանում` վարչապետը հպարտությամբ հայտարարեց. «Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ»։ Թե ով էր այս, կներե՛ք, ֆանտաստիկ տեղեկությունը հրամցրել երկրի ղեկավարին, շատ դժվար է կռահել։ Բայց խոսքն այդ մասին չէ։ Դրանից ընդամենը մեկ տարի անց՝արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, ելույթ ունենալով Դիլիջանում, վարչապետը վրդովված ասում էր. «Մեր մամուլը դարձել է աղբանոց»։ Չգիտեմ`արդյոք այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ եթե Հայաստանը 8-րդ տեղն է կիսում Ֆրանսիայի հետ, ապա ֆրանսիական մամուլն էլ է…»։ Լա՛վ, չշարունակեմ։
Իրականությունն այն է, որ Հայաստանը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, բնականաբար, երբեք առաջին տասնյակում չի հայտնվել։ Իհարկե, չի կարելի ժխտել, որ 2018-ին, երբ Հայաստանում իշխանության եկավ նոր թիմը, աննախադեպ առաջընթաց գրանցվեց նաև մամուլի ազատության բնագավառում։ Դիցուկ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ցուցակում մեր երկիրը բարելավեց իր դիրքերը միանգամից 19 կետով և 180 պետությունների շարքում զբաղեցրեց 61-րդ տեղը։ Համաձայնե՛ք, իրոք բացառիկ նվաճում էր։ Բայց հետո…
Թվում էր, թե Հայաստանը տարեցտարի ավելի ու ավելի մեծ հաջողություններ է գրանցելու։ Բայց այդպես չեղավ։ Մեր երկիրն, ինչպես ժողովուրդն է ասում, լռվեց նույն 61-րդ հորիզոնականում, իսկ անցած տարի չկարողացավ նույնիսկ պահպանել ձեռքբերվածը և 61-րդից իջավ 63-րդ տեղը։ Սա, իհարկե, աննկատ չմնաց։ «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրել է. «Վերջին երկու տարում ժողովրդավարության ամենաոգևորիչ օրինակները՝ Հայաստանը, Եթովպիան, Մալազիան, Էկվադորը ու Գամբիան, զուգահեռ նվաճումներ են ունեցել նաև մամուլի ազատության հարցում: Նշված 5-ից միայն Հայաստանին չի հաջողվել մամուլի ազատության միավորների հարցում առաջընթաց գրանցել նույն ժամանակահատվածում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում»։
Ճիշտ է, օրերս հրապարակված վերջին զեկույցում Հայաստանը կրկին էական առաջընթաց գրանցեց, 63-րդ տեղից տեղափոխվելով 51-րդ տեղը։ Սակայն ծանր վիրավորանքի հարցում այդպես էլ անդրդվելի մնաց։ Ով ասես չհորդորեց Հայաստանի իշխանություններին՝ ապաքրեականացրե՛ք ծանր վիրավորանքը՝ է՛լ «Ֆրիդոմ հաուս», է՛լ «Էմնիսթի ինթերնեշնլ», է՛լ «Հյուման ռայթս ուոչ», է՛լ «Լրագրողներ առանց սահմանների»։
Չէ՛ ու չէ՛, քրեականացրել ենք, լավ ենք արել։
Եվ նույնիսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին հորդորը տեղ չհասավ։ Ու սա երևի խորհրդանշական է։ Նախկին իշխանությունները հրապարակավ հայտարարում էին «Ստրասբուրգը մեզ համար պոլիտբյուրո չէ»։ Հիմա արդեն ակնհայտ է դառնում՝ խստորեն քննադատելով նախկիններին, ներկաները ավելի ու ավելի են նմանվում նախկիններին։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է
Լրահոս
0