00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

© Sputnik / Asatur YesayantsՄՆացական Մարտիրոսյան
ՄՆացական Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Բաժանորդագրվել
Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարեցին, որ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է կանոնների խախտմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հայաստանի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Հովսեփյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Երեմ Սարգսյանը հայտարարեցին, որ չնայած քրգործի շրջանակում առգրավված համակարգիչը վերադարձվել է Դատական դեպարտամենտ, գործը դատավոր Մարտիրոսյանին ձեռքով է մակագրվել, այլ ոչ թե ավտոմատ համակարգով։

Ի պատասխան Մարտիրոսյանը հայտարարեց, որ մակագրությունը կատարվել է այնպես, ինչպես պետք էր։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատավորը պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի, քանի որ մակագրման գործընթացի օրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։
Ավելի վաղ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի դատական դեպարտամենտը պատրաստվում է վերագործարկել դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի համակարգը։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Պարեկը կաշառք է վերցրել ու ձերբակալվել, գումար տվողը կալանավորվել է. մանրամասներ
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Լրահոս
0