00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խորոված սմբուկը մեծ պահանջարկ ունի Մոսկվայում, և ոչ միայն սմբուկը. գործարար

© Pixabay / feherandrasԽորոված սմբուկ
Խորոված սմբուկ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Խորոված սմբուկ
Բաժանորդագրվել
Մոսկվայում սկսում են ավելի ու ավելի հաճախ պատրաստի ուտելիքներ գնել, այդ թվում՝ ամենօրյա սննդի համար։ Հայ արտադրողներն այս առումով անելիք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանը և հատկապես Մոսկվան մեծ շուկա է հայկական սառեցված պատրաստի ուտեստների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Sunland հայկական ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը՝ Summit Armenia բիզնես ֆորումի շրջանակներում, որը կազմակերպվել է Երևանում «Клуб первых» («Առաջինների Ակումբ», Մոսկվա) գործարար համայնքի կողմից:
Նրա խոսքով` ավելի ու ավելի պահանջված են դառնում ոչ թե պահածոյացման տարրաներով, այլ թարմ սառեցված պատրաստի ուտելիքները։ Թադևոսյանի ընկերությունը խորոված սմբուկ է առաքում Մոսկվա։ Պատրաստումից անմիջապես հետո սմբուկը շոկային սառեցման է ենթարկվում, այնուհետև սառեցվող կոնտեյներներով տեղափոխվում է Մոսկվա։
«Այդ պայմաններում մթերքը երկար կարելի է պահել, ուստի պատվիրատուներին (դրանք հիմնականում Մոսկվայի հյուրանոցներն ու ռեստորաններն են) կարելի է խորոված սմբուկ ու պղպեղ մատակարարել ամբողջ տարին (ոչ միայն սեզոնին), կայուն գներով, ինչը խիստ ձեռնտու է ցանկացած բիզնեսի համար»,- ավելացրեց Թադևոսյանը։
Մոսկվայում աճում է պատրաստի սննդի առաքման պահանջարկը (այդ թվում՝ առօրյա գործածության), և Մոսկվայի շուկան այս ոլորտում ամենամեծերից մեկն է աշխարհում: Ուստի, գործարարը կարծում է, որ հիմա շատ հարմար ժամանակ է այլ թարմ սառեցված ուտեստներ փորձարկելու համար։
«Նույնկերպ մենք հիմա սկսել ենք տոլմա արտադրել, նաև այլ կերակրատեսակներ։ Ինչ-որ բան կարող է հաջող ստացվել, ինչ-որ բան՝ ոչ այնքան, բայց պետք է մշտապես փորձել, հնարավորությունների պատուհանը շատ լայն է»,-նկատեց նա։
Ակնհայտ է, որ Ռուսաստանում գնողունակության նվազման ռիսկեր կան, բայց մյուս կողմից կրճատվում է նաև ներմուծումը, ինչը տեղ է բացում նաև հայկական ապրանքների համար, այդ թվում՝ աճող սեգմենտում։
Մոսկվայում բացված իր ևս մեկ արտադրության միջոցով գործարարն արդեն սկսել է համագործակցել «Яндекс еда» առաքման ծառայության հետ։
Լրահոս
0