00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական թիմերն իմացան իրենց մրցակիցներին Եվրագավաթների խաղարկություններում

© Sputnik / Asatur YesayantsՖուտբոլի գնդակ
Ֆուտբոլի գնդակ - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Ֆուտբոլի գնդակ
Բաժանորդագրվել
Միջազգային ֆուտբոլային 2022/23 մրցաշրջանի մեկնարկը կտրվի 3 շաբաթից։ Հայկական 4 ակումբներ ևս կփորձեն հասնել եվրոպական գավաթների խմբային փուլ։ Հայաստանի չեմպիոնը հանդես կգա Չեմպիոնների լիգայում, իսկ ևս 3 ակումբներ կներկայանան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի– Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է 2022/23 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի և եվրոպական մյուս գավաթների խաղարկության վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» իր ելույթներն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում` Չեմպիոնների լիգայում, սկսելու է ռումինական «Կլուժի» հետ մրցակցությունով։
Վիճակահանության արդյունքներով Հայաստանի չեմպիոնը մրցելու է առայժմ հայկական թիմերի համար ամուր ընկույզ համարվող ռումինական «Կլուժ» թիմի հետ։ 2018 թվականին «Կլուժը» Եվրոպայի լիգայի խաղարկությունում բավականին հեշտությամբ երկու խաղերում էլ (2:0, 5:0) հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։ «Փյունիկ» - «Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է Երևանում՝ հուլիսի 5-ին կամ 6-ին, իսկ պատասխան խաղը` մեկ շաբաթ անց։
Հայաստանի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրած «Ալաշկերտը» իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որոկավորման առաջին փուլում սկսելու է նույնպես Երևանում կայանալիք խաղով։ Հուլիսի 7-ին «Ալաշկերտը» հյուրընկալելու է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» թիմին։ Իսկ ահա Երևանի «Արարատը» իր առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայում անցկացնելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» հարկի տակ։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող երրորդ թիմը՝ «Արարատ-Արմենիան», իր ելույթները լիգայում սկսելու է որակավորման երկրորդ փուլից։ Այս փուլում խաղերն անցկացվելու են հուլիսի 21-ին և 28-ին։ Հայկական թիմի մրցակիցը հայտնի կդառնա որակավորման առաջին փուլի արդյունքներից հետո։
Լրահոս
0