Լեգենդների խաղը Ծովագյուղում. խաղադաշտ էր մտել նաև ՖԻՖԱ-ի նախագահը
Լեգենդների խաղը Ծովագյուղում. խաղադաշտ էր մտել նաև ՖԻՖԱ-ի նախագահը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստան այցելած ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ 15.06.2022, Sputnik Արմենիա
Հունիսի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Ծովագյուղում:20x40 մետր փոքր խաղադաշտում ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը, այլ լեգենդար խաղացողներ:Հանդիպմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստան այցելած ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ի դեպ, Ինֆանտինոն ոչ միայն պասսիվ դիտող էր. նա դաշտ է մտել ու մասնակցել է հանդիպմանը։Լեգենդների հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 8։8 հաշվով։Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի մամուլի սրահում ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Խորեն Հովհաննիսյանն ու Օթարի Գաբելիան հայտնել էին, որ հունիսի 16-ին Երևանում կկայանա լեգենդար ֆուտբոլիստների հանդիպում։
Հանդիպմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստան այցելած ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Հունիսի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Ծովագյուղում:
20x40 մետր փոքր խաղադաշտում ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը, այլ լեգենդար խաղացողներ:
Հանդիպմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստան այցելած ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ի դեպ, Ինֆանտինոն ոչ միայն պասսիվ դիտող էր. նա դաշտ է մտել ու մասնակցել է հանդիպմանը։
Լեգենդների հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 8։8 հաշվով։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի մամուլի սրահում ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Խորեն Հովհաննիսյանն ու Օթարի Գաբելիան հայտնել էին, որ հունիսի 16-ին Երևանում կկայանա լեգենդար ֆուտբոլիստների հանդիպում։