https://arm.sputniknews.ru/20220628/kapani-hanqi-ashkhatvoghnery-dadarecrel-en-hacaduly-sjuniqi-marzpety-manramasner-e-hajtnel-44347580.html
Կապանի հանքի աշխատողները դադարեցրել են հացադուլը. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնել
Կապանի հանքի աշխատողները դադարեցրել են հացադուլը. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե ինչպես են հանքի աշխատակիցներն ու ղեկավարները 24-ժամյա միջնորդական ջանքերից... 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T17:18+0400
2022-06-28T17:18+0400
2022-06-28T17:28+0400
կապան
հանք
հացադուլ
սյունիք
մարզպետ
ռոբերտ ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/00/20000083_0:0:1600:901_1920x0_80_0_0_2af841823982818545e76c9e1548ecdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Չաարատ Կապան» ՓԲԸ–ի 4 աշխատակիցները, որոնք ի նշան բողոքի հացադուլ էին հայտարարել հանքի տարածքում ու որոնց հետ կապը երեկ կորել էր, ողջ–առողջ դուրս են եկել հանքից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։Ղուկասյանը նաև հայտնեց, որ հանքարդյունաբերական ընկերության մյուս աշխատակիցները, որոնք նախօրեին փակել էին Կապան-Երևան մայրուղին` հանքի ղեկավարությանը աշխատավարձի ու բժշկական ապահովագրության հետ կապված պահանջներ ներկայացնելով, նույնպես դադարեցրել են բողոքի ակցիաները։Սյունիք այցելած Քերոբյանին գյուղացիները ներկայացրել են վարկ ստանալու խնդիրներըՀանքի աշխատողներն ու տնօրինությունը Սյունիքի մարզպետի միջնորդությամբ բանակցել են խնդրահարույց հարցերի շուրջ։Ինչ վերաբերում է ձեռք բերված պայմանավորվածություններին, մարզպետը հայտնեց, որ հանքի աշխատակիցները ղեկավարությանն 9 կետից բաղկացած պահանջներ են ներկայացրել, որից 7-ը բանակությունների արդյունքում բավարարվել է, 1-ը բավարարվել է մասնակի, իսկ վերջին` աշխատավարձի բարձրացման պահանջն առայժմ չի բավարարվել։«Այնտեղ դոլարի կուրսի հետ կապված խնդիր կար, որ թույլ չէր տալիս որևէ կերպ աշխատավարձերի բարձրացում կատարել։ Բայց կողմերը միմյանց շատ լավ հասկացան, և երկու կողմն էլ ուրախ գնացին աշխատանքները շարունակելու»,– ասաց Ղուկասյանը։Հիշեցնենք` «Չաարատ Կապան» ՓԲԸ–ի հանքի 4 աշխատակիցներ հունիսի 26-ին հացադուլ էին հայտարարել հանքավայրի տարածքում` պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու բժշկական ապահովագրություն։«Չաարատ Կապան» ՓԲԸ աշխատակիցները հունիսի 27-ին փակել էին Կապան-Երևան մայրուղին, քանի որ հանքում գտնվողների հետ հեռախոսային կապը կորել էր։ Գործընկերներն ու հարազատները նրանց կյանքի ու առողջության համար անհանգստանալով, հանդիպում էին պահանջում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
կապան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/00/20000083_32:0:1456:1068_1920x0_80_0_0_198197e804c8ea0f7947e33ffcddd666.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կապան, հանք, հացադուլ, սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան
կապան, հանք, հացադուլ, սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան
Կապանի հանքի աշխատողները դադարեցրել են հացադուլը. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնել
17:18 28.06.2022 (Թարմացված է: 17:28 28.06.2022) Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե ինչպես են հանքի աշխատակիցներն ու ղեկավարները 24-ժամյա միջնորդական ջանքերից հետո կես ժամվա մեջ համաձայնության եկել։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Չաարատ Կապան» ՓԲԸ–ի 4 աշխատակիցները, որոնք ի նշան բողոքի հացադուլ էին հայտարարել հանքի տարածքում ու որոնց հետ կապը երեկ կորել էր, ողջ–առողջ դուրս են եկել հանքից։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Տեղում Կապանի հիվանդանոցին տեղեկացրել ենք, իրենք գնացել են ստուգվելու, ամեն ինչ նորմալ է։ Իրականում այդպես չէր վիճակը, ուղղակի ավելի շատ ես եմ պահանջել, որ իրենք գնան ստուգման։ Իրենք հրաժարվում էին։ Բարեբախտաբար ամեն ինչ նորմալ է»,– ասաց մարզպետը։
Ղուկասյանը նաև հայտնեց, որ հանքարդյունաբերական ընկերության մյուս աշխատակիցները, որոնք նախօրեին փակել էին Կապան-Երևան մայրուղին` հանքի ղեկավարությանը աշխատավարձի ու բժշկական ապահովագրության հետ կապված պահանջներ ներկայացնելով, նույնպես դադարեցրել են բողոքի ակցիաները։
Հանքի աշխատողներն ու տնօրինությունը Սյունիքի մարզպետի միջնորդությամբ բանակցել են խնդրահարույց հարցերի շուրջ։
«Աշխատողները տնօրինությանն ուղղված իրենց պահանջները ներկայացրեցին ինձ, հետո ես տնօրինության հետ խոսեցի, որից հետո երկու կողմերը նստեցին մարզպետարանում մի սեղանի շուրջ, կարգավորեցին հարցերն ու կես ժամ անց (չնայած այդ ամբողջ ընթացքը տևեց 24 ժամ) խնդիրը լուծվեց, բոլորը գնացին աշխատանքի»,– ասաց Ղուկասյանը` հստակեցնելով, որ բանակցություններն ավարտվել են երեկ ուշ երեկոյան։ Դրանից հետո արդեն գիշերային հերթափոխն անցել է աշխատանքի։
Ինչ վերաբերում է ձեռք բերված պայմանավորվածություններին, մարզպետը հայտնեց, որ հանքի աշխատակիցները ղեկավարությանն 9 կետից բաղկացած պահանջներ են ներկայացրել, որից 7-ը բանակությունների արդյունքում բավարարվել է, 1-ը բավարարվել է մասնակի, իսկ վերջին` աշխատավարձի բարձրացման պահանջն առայժմ չի բավարարվել։
«Այնտեղ դոլարի կուրսի հետ կապված խնդիր կար, որ թույլ չէր տալիս որևէ կերպ աշխատավարձերի բարձրացում կատարել։ Բայց կողմերը միմյանց շատ լավ հասկացան, և երկու կողմն էլ ուրախ գնացին աշխատանքները շարունակելու»,– ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք` «Չաարատ Կապան» ՓԲԸ–ի հանքի 4 աշխատակիցներ հունիսի 26-ին հացադուլ էին հայտարարել հանքավայրի տարածքում` պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու բժշկական ապահովագրություն։
«Չաարատ Կապան» ՓԲԸ աշխատակիցները հունիսի 27-ին փակել էին Կապան-Երևան մայրուղին, քանի որ հանքում գտնվողների հետ հեռախոսային կապը կորել էր։ Գործընկերներն ու հարազատները նրանց կյանքի ու առողջության համար անհանգստանալով, հանդիպում էին պահանջում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։