00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սեքյուրիթի Դրիմի» դարաշրջանն ավարտվել է. արագաչափերով և տեսախցիկներով կզբաղվի պետությունը

© Sputnik / Asatur YesayantsԱրագաչափ
Արագաչափ - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Արագաչափ
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ «Սեքյուրիթի Դրիմի» պատմությունը ՀՀ քաղաքացիներին հայտնի է, հիշեցրեց, որ ինքը դրան բազմիցս անդրադարձել է որպես ընդդիմադիր պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն», որը կփոխարինի «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին։
ՀՀ ոստիկանության ներկայացրած որոշման նախագիծն այսօր քննարկվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով արձանագրելու համար Ճանապարհային ոստիկանությունը 2011թ.-ին ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ։ 2017թ.-ին պայմանագիրը լուծվել էր, ընկերությանը 2.5 մլրդ դրամ էր վճարվել` որպես պատճառված վնասի փոխհատուցում։
Ամիսներ անց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ նոր` գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել էր ընկերության կառավարմանը։

«Հաշվի առնելով, որ 2022թ-ի փետրվարի 15-ին լրանում է վերը նշված պայմանագրի ժամկետը` հայտարարվել է մրցույթ, որը, սակայն, արհեստականորեն ձգձգվում է»,- ասաց Ղազարյանը` հավելելով, որ խնդրի լուծման համար ոստիկանությունն առաջարկում է ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ` տեսախցիկների, արագաչափերի տեխնիկական վերահսկողության ու հանցագործությունների ու վարչական իրավախախտումների արձանագրման, վարույթների նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։

Ոստիկանապետը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ՊՈԱԿ-ի աշխատանքների արդյունքում ընդլայնել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ունեցած տեխնիկական կարողությունները, ավելացնել խցիկների քանակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Սեքյուրիթի Դրիմի» պատմությունը ՀՀ քաղաքացիներին հայտնի է, հիշեցրեց, որ ինքը դրան բազմիցս անդրադարձել է որպես ընդդիմադիր պատգամավոր։
«Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ մենք մրցույթ ենք հայտարարել ու փորձել ենք այդ մրցութային պայմաններով ավելի շատ պաշտպանել հանրային շահը, և տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը մանիպուլյացիաների համար է օգտագործվում, մրցութային ինչ-որ սխեմաներ են օգտագործվում, և մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես փակել»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ դա ավելի վաղ չի արվել այն մտավախությամբ, թե պետությունը չի կարողանա իրականացնել այդ ոլորտի բավական բարդ ամբողջ ծավալի աշխատանքը։ Բայց այսօր արդեն համոզված են, որ կկարողանան։
«Պայմանական ասած` «Սեքյուրիթի Դրիմի» դարաշրջանն այսպիսով բարեհաջող կերպով ավարտվում է»,- ասաց նա։
Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է պետական վերահսկողություն սահմանել նաև մասնավոր օբյեկտներում տեղադրված տեսախցիկների հանդեպ, քանի որ, նրա խոսքով, այսօր դրանց տեսադաշտում կատարված հանցանքների մասնակիցները`«լեզու գտնելով» մասնավոր օբյեկտների տերերի հետ, ջնջում են տեսանյութերը։ Վարչապետի մեկնաբանմամբ` նոր կարգավորումը կպաշտպանի նաև մասնավոր անձանց` այդ հնարավոր ոտնձգություններից։
Քննարկման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց ստեղծվող ՊՈԱԿ-ին ավելի հեշտ արտասանվող անուն տալ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց այն կոչել «Ժպիտ»։ «Փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ», այն տրամաբանությամբ, որ` «ժպտացե՛ք, ձեզ նկարահանում են»»,- Գրիգորյանի առաջարկը հումորով մեկնաբանեց վարչապետը։
Նոր ՊՈԱԿ-ը ոստիկանապետի հաշվարկով կգործի հաջորդ տարի հունվարի 1-ից։ Մինչ այդ կորոշվի նաև անվան հարցը։
Ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը
Լրահոս
0