00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՏԻՄ ընտրություններում քաղաքական ընտրապայքար չկար. քաղտեխնոլոգ

ՏԻՄ ընտրություններում քաղաքական ընտրապայքար չկար
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 25-ին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններին։
ՏԻՄ ընտրություններում քաղաքական պայքար չկար, որովհետև մեր ընտրական համակարգն ամբողջովին խեղաթյուրված է, և քանի դեռ այդ համակարգը չի բարելավվել, ՏԻՄ ընտրություններում միշտ ստանալու ենք նույն արդյունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն են անցկացվեցվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:
«Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունները երբեք մեծ հետաքրքրություն չեն ներկայացրել, քանզի շատերը հասկանում են, որ տեղի գյուղապետից կամ քաղաքապետից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ։ Հարցերը լուծում են ոչ թե նրանք, այլ երկրի առաջին դեմքը։ Վերջին ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցին համապետական ազդեցիկ քաղաքական ուժերը` բացառությամբ ՔՊ–ի և ՀՅԴ–ի, ընտրություններով ավելի շատ հետաքրքրված էին տեղական կառույցները, որոնցից որոշները մասնակցեցին դաշինքներով»,–ասաց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ իշխող քաղաքական ուժը` ՔՊ–ն, մի շարք համայնքներում այդուհանդերձ չի հաղթել, Բադալյանն ընդգծեց, որ որոշ տեղերում, որտեղ ՔՊ–ն եթե անգամ հասել է առավելության, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ եթե գումարվեն իշխող ուժի մրցակից քաղաքական միավորների ձայները, ապա կստացվի բոլորովին այլ պատկեր, այսինքն` որոշ տեղերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանց դաշինք կազմելու չի կարող կառավարել։
«Շատ տեղերում մարդիկ պարզապես հարում են իշխող ուժին, այդպես եղել է միշտ։ Այսօր էլ նրանք, ովքեր նախկինում աջակցում էին ՀՀԿ–ին, փորձում են հաջողության հասնել ՔՊ–ի հետ։ Կուսակցական տոմս փոխելը դեռ չի նշանակում, որ նրանք ամբողջ էությամբ ՔՊ–ի գաղափարախոսության կողմնակիցներն են կամ անվերապահորեն ընդունում են այդ ուժի ծրագիրը։ Ուղղակի նրանք իշխանություն ստանալու համար տվյալ պահին իշխող քաղաքական ուժի հետ են, եթե ՔՊ–ն չլինի, հաջորդ պահին դուրս կգան նրա շարքերից և ի հայտ կգան մեկ այլ ուժի հովանու ներքո։ Այս երևույթը բնորոշ է հիվանդ քաղաքական համակարգ ունեցող երկրներին»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հայաստանի 18 համայնքներում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Որոշ համայնքներում ընտրություններին մասնակցեց ընդամենը մեկ քաղաքական ուժ. Բադալյանն այդ իրողությունը պարզաբանեց զուտ հետաքրքրության և ռեսուրսների բացակայությամբ։
«ՏԻՄ–երում չափազանց դժվար է կուսակցական գործունեություն ծավալել, որովհետև ավանդական մտածելակերպն ուղղակի թույլ չի տալիս, որպեսզի տեղերում գաղափարաքաղաքական, կուսակցական մտածելակերպը մուտք գործի։ Տեղերում, հատկապես գյուղական համայնքներում, ավելի շատ գործում է ազգակցականության, միմյանց սատարելու հանգամանքը»,– ասաց քաղտեխնոլոգը։
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսը։ 18 համայնքներում գրանցված 236 724 ընտրողներից ընտրական տեղամասեր են այցելել 119 469–ը։
Լրահոս
0