00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիզ Թրասը հրաժեշտի երեկույթ է կազմակերպել. ԶԼՄ

© AP Photo / Alastair GrantԲրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրաս
Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրաս - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրաս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բրիտանական կառավարության ղեկավար Լիզ Թրասն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին ՝ նշելով, որ կմնա վարչապետի պաշտոնում, մինչև ընտրվի նոր վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրասն իր հրաժարականի կապակցությամբ երեկույթ է կազմակերպել Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեքերսի արվարձանային նստավայրում։ Հաջորդ երեկույթը նախատեսված է այսօր։ Գրում է Times–ը:
Նշվում է, որ շաբաթ օրվա հրաժեշտի երեկույթը կազմակերպվել էր նախարարների համար, իսկ կիրակի օրվա երեկույթով նա շնորհակալություն կհայտնի իր մտերիմ օգնականներին և նրանց գործընկերներին:
Պարբերականի տվյալներով ՝ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես այսպիսի երեկույթ էր կազմակերպել, երբ դեռ վարչապետի պաշտոնում էր, բայց հայտարարել էր իր պաշտոնաթողության մասին։
Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հայտարարել էր իր հրաժարականի մասին` նշելով, որ կմնա իր պաշտոնում, քանի դեռ իրավահաջորդը չի ընտրվել: Թրասը 44 օր է պաշտոնավարել Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր 1827-ին պաշտոնավարած Ջորջ Կանինգին, որը 119 օր անց մահացել էր։
Բրիտանիայի վարչապետը հայտարարել է` ներողություն է խնդրում, սակայն մտադիր չէ հեռանալ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ վարչապետ Թրասի գլխավորությամբ, քննադատության է ենթարկվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը: Ծրագիրը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Քվազի Քվարթինգը, և այն հարկերի մասշտաբային կրճատում էր ենթադրում։
Նրա հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի հնգամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 2008 թվականից ի վեր առավելագույն՝ 4,6%-ի, ինչը պարտատոմսերի պահանջարկի նվազում է նշանակում: Այդ կապակցությամբ ֆունտի փոխարժեքը կտրուկ նվազել է ու սակարկությունների ընթացքում իջել է մինչև պատմական նվազագույնը՝ 1,054 դոլար մեկ ֆունտի դիմաց։
Լրահոս
0