00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վարազդատ Հարությունյան
Բերման ենթաքրկվելու դեպքում ոչինչ չստորագրել, կապ հաստատել փաստաբանի հետ․, Վարազդատ Հարությունյան
14:07
11 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թարգմանիչը որակավորում չուներ. Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 20–ին ժամը 13։00–ին։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ դատարանին ներկայացված թարգմանիչը չուներ համապատասխան փաստաթղթեր։
Պարզվեց, որ դատարանի հետ համագործակցող ընկերության կողմից ներկայացված փաստաբանը ֆինանսների մասնագետ և իրավագետ է, սակայն լեզվաբանի որակավորում չունի։
«Եթե անգլերեն լեզվի հետ թարգմանչի կապը հաստատող որևէ փաստաթուղթ չկա, թարգմանչի մասնակցությունը հնարավոր չէ։ Բայց խնդրում ենք դատարանին նաև թարգմանչական ծառայության հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ դատական նիստերի դահլիճում չպարզենք` որպես թարգմանիչ ներկայացած անձը, որը շատ լավ տիրապետում է անգլերենին, դրա վերաբերյալ փաստաթուղթ ունի, թե ոչ»,»,–ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հավելեց, որ անձը կարող է լինել լեզվաբան, բայց թարգմանչի որակավորում չունենալ։
Երկու կողմն էլ դեմ էին, որ անձը ներգրավվի որպես թարգմանիչ, քանի որ թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթուղթ չունի։
Կողմերը քննարկեցին նոր թարգմանիչ ներգրավվելու տարբերակները, որը գործի նյութերի հետ կապված ճշգրիտ թարգմանություն կիրականացնի։
Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին դատարանը կապահովի բանավոր թարգմանություն իրականացնող թարգմանչի մասնակցությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 20–ին ժամը 13։00–ին։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։
Լրահոս
0