00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ դիտորդները որպես կենդանի վահան չեն կանգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ադրբեջանի դրշոներ
Հայաստանի և Ադրբեջանի դրշոներ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2022
Հայաստանի և Ադրբեջանի դրշոներ
Բաժանորդագրվել
ԵՄ–ի կողմից դիտորդական առաքելություն ուղարկելը պետք է դիտարկել խաղաղության գործընթացի շրջանակում։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն այս համատեքստում խնդիր է համարում բրյուսելյան ձևաչափի սառեցումը։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Եվրամիությունը դիտորդներ ուղարկելու որոշում կայացնի 2023 թվականի հունվար–փետրվար ամիսներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Դեկտեմբերի 20–ին Հայաստան է եկել ԵՄ իրավիճակի գնահատման խումբը, որը պետք է այստեղ որոշակի աշխատանքներ իրականացնի, փաստաթղթեր պատրաստի Եվրամիության համար, որի հիման վրա ԵՄ–ն պետք է 2023 թվականին ՀՀ–ում նոր դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշում ընդունի»,–ասաց նա։
Քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն առաջին առաքելության, որը տևեց երկու ամիս, դիտորդական նոր խումբը կլինի թվաքանակով ավելի շատ և ավելի երկար ժամկետով։
Պողոսյանը միաժամանակ վստահ է, որ այդ նոր առաքելությունը չի կարող կանխել Ադրբեջանի սադրանքները, քանի որ դիտորդների առաքելության ընթացքում էլ են սահմանային միջադեպեր եղել և հայ զինծառայողներ վիրավորվել։
«Այդ առաքելության գործառույթը բուֆեր չէ, նրանք վահան չեն, որ գան, կանգնեն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանին և իրենց մարմնով փակեն ադրբեջանական գնդակների ճանապարհը։ Իհարկե, նրանք որոշակի զսպող դեր կարող են կատարել, սակայն ենթադրել, որ Ադրբեջանը կդադարի կրակել, այդպես չէ»,–ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եվրոպացիները գուցե կարողանան կանխել Բաքվի ավելի լայնամասշտաբ ագրեսիաները, ինչպիսին, օրինակ, սեպտեմբերյան ագրեսիան էր, սակայն սա ևս միանշանակ չէ։
Հաշվի առնելով ԵՄ–ի միջնորդական ջանքերը և անկողմնակալ դիտորդի գործառույթ ստանձնելու ցանկությունը, Պողոսյանի խոսքով, ԵՄ–ի համար կարևոր կլինի նաև, որ Ադրբեջանը առնվազն դեմ չլինի դիտորդներ ուղարկելու որոշմանը։ Այս ամենը, նրա գնահատմամբ, պետք է դիտարկել խաղաղության գործընթացի համատեքստում, որտեղ ԵՄ–ն փորձում է ակտիվ ներգրավվածություն ունենալ։ Եվ այդ գործընթացին աջակցելու համար է ուղարկում դիտորդական առաքելությունը։
ԵՄ–ի կողմից դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում Պողոսյանը խնդիր է համարում բրյուսելյան ձևաչափի սառեցումը։ Փաստացի վերջին հանդիպումից հետո այս ձևաչափով հանդիպումներ կա՛մ տեղի չեն ունենում, կա՛մ տապալվում են։
«Այժմ ԵՄ մասնակցությամբ խաղաղության գործընթացի սառեցմանն ենք ականատես լինում` հաշվի առնելով այդ ձևաչափով հանդիպումների սառեցումը։ Սա խնդրահարույց է, քանի որ եթե պարզվի` բրյուսելյան ձևաչափով այդ գործընթացը չկա կամ տապալված է, դա ևս էականորեն կբարդացնի ԵՄ–ի համար այստեղ դիտորդական առաքելություն ուղարկելը։ Այսինքն` եթե չկա խաղաղության գործընթաց, ապա զուտ ինքնին դիտորդական առաքելություն ուղարկելը ԵՄ–ի համար խնդրահարույց կլինի»,–ասաց Պողոսյանը։
Ըստ նրա` վերոնշյալ հարցերով և տարբեր խնդիրներով պայմանավորված, նաև Ադրբեջանի դերակատարությունը հաշվի առնելով էլ նախքան երկարաժամկետ և մեծ թվաքանակով դիտորդներ ուղարկելու որոշում ընդունելուց առաջ ԵՄ–ն պետք է այդ խնդիրները կարգավորի։
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ԵՄ դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է: Մինչ այդ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել էր, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն սկսել 40 դիտորդներից բաղկացած քաղաքացիական մոնիտորինգային խմբի գործունեության ժամկետի ավարտից հետո:
Լրահոս
0