00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվում է. ի՞նչ օգուտ կարող է քաղել Հայաստանը դրանից

Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը ղեկավարում են Թուրքիան ու Իսրայելը. Միսակյան
Բաժանորդագրվել
Իրանագետ Գարիկ Միսակյանը չի բացառում, որ Իրանն Ադրբեջանին փորձելու է սաստել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ։
Իրանի նկատմամբ Ադրբեջանի ու Իլհամ Ալիևի վարած ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության հետևում կանգնած են Թուրքիան ու Իսրայելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը` մեկնաբանելով Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում բացահայտ աճող լարվածությունը։
«Զանգեզուրի միջանցքի մասին մշտական խոսակցություններն ու պնդումները, ինչպես նաև Իրանում ներքին լարվածության պայմաններում Ադրբեջանի իշխանության հայտարարությունները, ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումները այս լարվածության բաղադրիչներն են»,– նշեց մեր զրուցակիցը։
Իր որոշակի հաջողություններից ոգևորված Բաքուն, ըստ իրանագետի, արդեն բացահայտ ծավալապաշտական նկրտումներ է արտահայտում անգամ Իրանի տարածքի նկատմամբ։
Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառներից մեկն էլ, Միսակյանի դիտարկմամբ, այդ երկրում Իսրայելի ներկայությունն է, որն է՛լ ավելի է մեծացել հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
«Եթե նախկինում այդ ներկայությունն արտահայտվում էր ռազմական–անվտանգային, նաև տնտեսական ոլորտներում, ապա Արցախյան վերջին պատերազմից հետո նաև Արցախի բռնազավթված հատվածներում է նկատվել Իսրայելի ներկայությունը` խելացի գյուղերի կառուցման կամ այլ պատրվակով, նաև մի քանի անգամ տեսանք Իսրայելի դեսպանի այցը»,– ասաց Միսակյանը։
Եվ, այդուհանդերձ, իրանագետի խոսքով, Իրանում ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային ու Իսրայելին են համարում իրենց մրցակից պետություն` քաղաքագիտական բոլոր գնահատականներում բացահայտ նշելով, որ Ադրբեջանի հակաիրանական քաղաքականության հետևում ոչ միայն կանգնած են Թուրքիան ու Իսրայելը, այլև հենց նրանք են ղեկավարում Ադրբեջանին։
Իսրայելի խորացող ներկայությունն Ադրբեջանում Իրանում մշտապես դիտարկվել է Իրանի սահմանակից պետությունում հակաիրանական քայլեր ու գործողություններ նախապատրաստելու տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Թուրքիա–Իրան հարաբերություններին, Միսակյանի գնահատմամբ, այս պետություններն ինչպես նախկինում, այսօր ևս շարունակում են պահպանել առերևույթ հարևանական, բարեկամական հարաբերություններ։ Նրա խոսքով` Իրանում Թուրքիայի հետ հարաբերություններն ավանդաբար բնորոշում են որպես «ոխերիմ բարեկամների հարաբերություններ»։ Երկու երկրներում էլ գիտակցում են, որ Իրանն ու Թուրքիան թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսանկյունից հավասարազոր պետություններ են, ուստի ռազմական բախման գնալը երկուսի համար էլ ձեռնտու չէ։ Հարաբերությունները պարզվում են հիմնականում հեռավար տարբերակով, միմյանց ազդեցության գոտում գտնվող պետությունների` Սիրիայի, Իրաքի, անգամ` Ադրբեջանի տարածքներում։
«Հետնաբեմում այդ հակամարտությունը մշտապես կա, բայց երկու երկրներն էլ թույլ չեն տա, որ այդ հակամարտությունը դուրս գա նաև քաղաքական ասպարեզ։ Թուրքիան ու Իրանը և՛ նստելու են բանակցային սեղանի շուրջ, և՛ բանակցելու են։ Իսկ Ադրբեջանից Իրանն իրեն ցանկալի արդյունքը ստանալու է ճնշումներ գործադրելու միջոցով։ Եթե մինչև վերջին մի քանի ամիսները Իրանը փորձում էր բանակցությունների միջոցով կամ որոշակի հայտարարություններով ճնշումներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ապա այսօր Իրանի այդ քաղաքականությունը կորցրել է իր արդիականությունը։ Իրանում հզորացել է այն ազգայնական թևը, որը դեմ է Իրանի հետ հարաբերություններին։ Եվ դատելով Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների բարելավման ցանկությունից` Կովկասում Իրանի համար ցանկալի դաշնակից պետություն է ընտրվել Հայաստանը»,– նշեց Միսակյանը։
Բացի այդ, մեր զրուցակցի խոսքով, Իրանն այն միակ պետությունն է, որ բացահայտ դեմ է արտահայտվել Բաքվի թմբկահարած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, հետևաբար Հայաստանը կարող է օգտվել այս և այլ հարցերում Իրանի հետ համընկնող իր շահերն առաջ մղելու համար։
Գարիկ Միսակյանը չի բացառում , որ Իրանն Ադրբեջանին փորձելու է սաստել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Իսկ որ Իրանը մտադիր է խորացնել ՀՀ–ի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական ու անվտանգային, իրանական կողմը բազմիցս բացահայտ հայտարարել է։
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում, Միսակյանի գնահատմամբ, Հայաստանը կարող է նաև Իրանի համար կապող օղակ դառնալ ՌԴ–ի հետ` ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում ձևավորված տնտեսական հարաբերություններում, այլև տարածաշրջանում ռազմաքաղաքական ու անվտանգային ասպարեզում Ռուսաստանի ներկայությունն ապահովելու տեսանկյունից, հատկապես ՌԴ– ԻԻՀ սերտացող հարաբերությունների ֆոնին։
Հիշեցնենք` հունվարի 16-18-ը Բաքվում նախանշված է Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը։ Իրանում այս հավաքն ընկալվում է որպես հերթական հակաիրանական քայլ։
Լրահոս
0