00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոսովոյի հատուկջոկատայինները գնդակոծել են սերբերի ավտոմեքենան

© PhotoԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոսովոյում և Մետոխիայում լարվածության հերթական ալիքը սկսվել է դեկտեմբերի սկզբին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երկրամասի հյուսիսում գնդակոծել է սերբերի մեքենան։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչի տեղեկատվությունը:
«ROSU հատուկ ստորաբաժանման մարտիկները այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Կոսովսկա-Միտրովիցա-Լեպոսավիչ մայրուղու անօրինական անցակետի մոտ գտնվող Բիստրիցկի կամրջի վրա կրակել են մի ավտոմեքենայի վրա, որում երկու սերբ է եղել։ Ընդ որում, նրանցից մեկը վիրավորվել է, իսկ նրա ուղեկիցը անվնաս է մնացել, թեև ամբողջ մեքենան փամփուշտների անցքերով է պատված», — ասել է նա։
Պետկովիչի խոսքով՝ վիրավորին տեղափոխել են Սերբիայի կենտրոնական Կրալևո քաղաքի հիվանդանոց։ Գնդակը դիպել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին։
«ROSU-ի աշխատակիցները սկսել են հերթով կրակել սերբական մեքենայի ու դրանում գտնվող սերբերի վրա միայն այն պատճառով, որ նրանք չէին ուզում թույլ տալ ոստիկանությանը՝ առանց որևէ հիմքի ու պատճառի ծաղրել իրենց։ Կուրտիի հատուկ ջոկատայիններն անելիք չունեն Կոսովոյի հյուսիսում և այդ անցակետում, որն ապօրինի է դրված ու որտեղ ամեն օր ծաղրում են սերբերին, որոնք այնտեղով անցնում են», — ավելացրել է գրասենյակի տնօրենը:
Հիշեցնենք` իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց, երբ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը դեկտեմբերին հյուսիսում մի քանի ոստիկանի ձերբակալեց 1998-1999թթ. հակամարտության ժամանակ ռազմական հանցագործությունների և ահաբեկչության կասկածանքով: Դրան ի պատասխան Կոսովոյի սերբերը դեկտեմբերի 10-ին բարիկադներ կառուցեցին։
ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը Բելգրադին և Պրիշտինային կոչ արեցին անհապաղ թուլացնել սրված իրավիճակը, իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցուցարարներին հորդորեց քանդել բարիկադները։
Դեկտեմբերի 29-ին սերբերը սկսեցին ապամոնտաժել դրանք։
Կոսովոն սրում է իրավիճակը ԱՄՆ–ի և ԵՄ–ի աջակցությամբ. ՌԴ ԱԳՆ
Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երաշխավորել են, որ Կոսովոյի հյուսիսում բողոքի ցույցերի մասնակիցներից ոչ մեկին չեն հետապնդի և չեն ձերբակալի։
ԵՄ 27 երկրներից Կոսովոյի անկախությունը չեն ճանաչել Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան և Ռումինիան։
Լրահոս
0