00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ քաղաքներում ձյուն է տեղում. կան նաև փակ ճանապարհներ

© Sputnik / David GalstyanՁնապատ ճանապարհներ Սյունիքում
Ձնապատ ճանապարհներ Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Ձնապատ ճանապարհներ Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Վայք, Եղեգնաձոր, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Փրկարար ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):
Ճամբարակ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սևան քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Թույլ ձյունը կշարունակվի. եղանակի տեսություն
Լրահոս
0