00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական կողմից Լարսի ճանապարհը մինչև կեսօր կբացվի թեթև մարդատար մեքենաների համար. կցորդ

Անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը մինչև մարտ Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների և ուղեւորափոխադրումների ավելացում է կանխատեսում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Վերին Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն նախնական տվյալներով՝ մինչև կեսօր մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը կբացվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա խոսքով` վրացական կողմից աշխատանքներ են տարվում միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման ուղղությամբ:
«Դեռևս հայտնի չէ, թե քանի բեռնատար է սպասում սահմանն անցնելուն, բեռնատարները մի տեղ հավաքցած չեն, ցրված են Թբիլիսիից մինչև Գուդաուրի տանող մայրուղու տարբեր կայանատեղիներում», - ասաց կցորդը:
Նա պարզաբանեց, որ բեռնատարների վարորդները նախապես ծանուցվում են ճանապարհների վիճակի մասին, որպեսզի կարողանան պլանավորել իրենց ճանապարհը և չմնալ այն հատվածներում, որտեղ բուք է։
Հակոբյանը հիշեցրեց, որ 2022թ. նոյեմբերի վերջից գործարկվել է 4-րդ ռենտգեն սարքավորումը, որը թույլ է տալիս զգալիորեն մեծացնել սահմանային կետի թողունակությունը։ Այս պահին դեպի Ռուսաստան թողունակությունը կազմում է 450-500 բեռնատար, իսկ դեպի Վրաստան՝ 600-700 բեռնատար:
Մաքսային կցորդը մինչև մարտ Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների և ուղեւորափոխադրումների ավելացում է կանխատեսում։
Թբիլիսից Լարս հնարավոր կլինի հասնել մոտ 2 ժամում. հավակնոտ նախագծի մանրամասները
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այժմ միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։
Լրահոս
0