00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հաց բերողի» գործով պարտավոր էին համալիր փորձաքննություն նշանակել. Արծվիկ Մինասյան

© Sputnik / Aram NersesyanԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով` դատախազության, քննչական մարմինների հանցավոր անգործությունը բարդում են պրոֆեսորների, բժիշկների վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Եթե «Հաց բերողի» գործով կար երկու իրարամերժ եզրակացություն, քրեական վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համալիր փորձաքննություն նշանակել, որպեսզի վեր հաներ այս հակասությունը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ–ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը։ Ներկայացված տվյալների համաձայն՝ Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի պատճառով դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
«Չարչյանը որևէ կերպ չի առնչվում «Հաց բերողի» կալանավորման հետ, քանի որ Արթուր Սարգսյանի կալանավորման հիմքում չի եղել այդ եզրակացությունը։ Չարչյանն ընդհանրապես առնչություն չունի նրա մահվան հետ։ Իսկ սրանք փորձում են գունագեղ ձևով ներկայացնել, թե Չարչյանն ու մի խումբ փորձագետներ տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` եթե կար երկու իրարամերժ եզրակացություն, քրեական վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համալիր փորձաքննություն նշանակել, որպեսզի այս հակասությունը վեր հաներ։
«Ինչո՞ւ չի արվել դա։ Ինչո՞ւ դատախազության, քննչական մարմինների անգործությունը կամ հանցավոր անգործությունը չեն ուզում իրենք առաջ տանել, այլ դա բերում են ու բարդում պրոֆեսորների, բժիշկների վրա»,–ասաց նա։
Ըստ Մինասյանի` կատարվածն այն անձի վարքագծի մեջ է, որն այսօր ներկայացնում է դատախազությունը։
«Աննա Վարդապետյանը Փաշինյանի ցուցումով իրավական քողի տակ քաղաքական հետապնդման կարևոր գործիք է դարձել այսօր: Նա բերել է այս գործերը` նպատակ ունենալով հանրությանը ցույց տալ հանցավոր կերպարների մի ամբողջություն։ Ես վստահաբար ասում եմ` այս մեղադրանքները բացարձակ իրականության հետ կապ չունեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան՝ ժամը 05.28-ին «Ֆեյսբուքում» հայտնվեց «Սասնա ծռեր» խմբավորման «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» հայտարարությունը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ իսկապես զինված հարձակում է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա: Խմբավորման անդամները ցանկանում էին փոխել այդ ժամանակ տիրող քաղաքական և սոցիալ–տնտեսական վիճակը։
Միայն հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին:
Արթուր Սարգսյանը («Հաց բերողը») կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց՝ 2017-ի փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։
Մեկ ամիս անց՝ մարտի 16-ին, Արթուր Սարգսյանը մահացավ կալանավայրում։ Նա 49 տարեկան էր, մասնագիտությամբ` քանդակագործ, փայտի փորագրող։
Լրահոս
0