00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը հանդիպել է Շոլցի խորհրդականի հետ. ինչի՞ վրա է շեշտը դրել ՀՀ ԱԳՆ–ի ղեկավարը

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Յենս Պլյոտները
Արարատ Միրզոյանն ու Յենս Պլյոտները - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կարևոր է նրանով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:

Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում էր։
Հայաստան երկու տարի ժամկետով 100 հոգուց բաղկացած առաքելություն ուղարկելու մասին հայտարարվեց հունվարի 23-ին։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։
Դիտորդները տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու են դրանք ու ուղարկեն Բրյուսել։
ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։
Լրահոս
0