00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը 19 հորիզոնականով զիջել է դիրքերը Գլոբալ ինովացիոն ինդեքսում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տարածաշրջանի երկրներից լավագույն դիրքերն ունի Թուրքիան, նրան հաջորդում են Իրանը, Վրաստանը, ապա` Հայաստանը։ Ադրբեջանը վերջին տեղում է։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մեր երկիրը 2022 թվականի տվյալներով` 19 հորիզոնականով զիջել է դիրքերը World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Տիգրան Ջրբաջյանը։ Նրա խոսքով` այս ինդեքսը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը։ Հայաստանը հիմա 80-րդ հորիզոնականում է, մինչդեռ 2020–ին 61-րդն էր։
Նրա խոսքով` վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների։ Օրինակ, 2 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է 17 կետ շուկայի արդիականացման, 15 կետ` բիզնեսի արդիականացման առումով, 26 կետ` գիտելիքների և տեխնոլոգիաների օգտագործման և 17 կետ՝ ստեղծագործականության կիրառման արդյունավետության առումով։
«Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի` 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելիս, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ` հետազոտողների թիվը 1 մլն բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն»,– գրում է Ջրբաշյանը։
Կրթության ոլորտը 85-րդ տեղում է, բարձրագույն կրթության մակարդակը՝ 87–րդ, իսկ գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտն առհասարակ 100-րդ տեղում է։
Մասնագետի խոսքով` ևս 7 ցուցանիշներ Հայաստանի համար համարվում են հնացած։
«Սա նշանակում է, որ տվյալների ստացման հետ կապված, մեծ հաշվով, խնդիր չկա, սակայն դրանք չեն թարմացվել»,– շեշտում է տնտեսագետը։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Գործարարության քաղաքականությունը և մշակույթը», «Ֆինանսական ռեսուրսների առկայությունը ստարտափների և ընկերությունների մասշտաբավորման համար», «Վենչուրային կապիտալի գործարքների տոկոսը գնողունակության համարժեքով ՀՆԱ-ում», «Գիտելիքահենք աշխատանքների մասնաբաժինը», «Մասնավոր ընկերությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում», «Արտերկրյա կազմակերպությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում», «Բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնակցությունը աշխատաշուկայում» թեմաներով տվյալներին։
Սկսվել է տնտեսության արդիականացնման ծրագիրը. Քերոբյանը մանրամասներ է հայտնել
Տնտեսագետը վստահ է, որ այս ցուցանիշների թարմացման դեպքում Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը։
Հավելենք, որ WIPO-ի մասնագետները վերլուծել են աշխարհի 132 տնտեսությունների նորարարական գործունեության արդյունավետությունը՝ միաժամանակ նշելով դրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ինդեքսը հաշվի է առնում 80, այդ թվում` յուրաքանչյուր երկրի քաղաքական իրավիճակին, կրթական համակարգին, ենթակառուցվածքներին և գիտելիքների ստեղծմանը վերաբերող ցուցանիշներ:
Հավելենք, որ վարկանիշն արդեն 12-րդ անգամ գլխավորել Է Շվեյցարիան։
Նրան հաջորդում են ԱՄՆ-ն ու Շվեդիան, 4-րդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է։ Լավագույն հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները։
Հարևան երկրներից միայն Ադրբեջանն է իր ցուցանիշներով մեզնից հետ մնացել` հայտնվելով 93 – րդ տեղում։ Այս ինդեքսում Վրաստանը 74 - րդ, Իրանը՝ 53-րդ, իսկ Թուրքիան 37 – րդ տեղում է։ Ինդեքսը եզրափակում են Իրաքն ու Գվինեան` համապատասխանաբար` 131 և 132–րդ հորիզոնականներում։
Լրահոս
0