00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Վարդան Խաչատրյան
Հայ առաքելական եկեղեցու որևէ կերպ տատանումը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնել.Խաչատրյան
14:12
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սելի տեղը սելվորն է ճռռում. Փաշինյանը Բաքվին հիշեցնում է Նախիջևանի հայաթափման մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարությունը երկար դադարից հետո առաջին անգամ խոսեց Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզում ժամանակին բնակվող հայերի խնդրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Նախիջևանի ինքնավար մարզում ժամանակին ապրած, ապա բռնի տեղահանված հայերը պարբերաբար հարց են բարձրացնում ՀՀ կառավարության առջև։ Լրագրողների հետ այսօր հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանում սկսել են ավելի հաճախ օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը։
«Նախիջևանի հայերը հաճախ են հարց բարձրացնում ՀՀ կառավարության առաջ, ասում են` կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն»,– նշեց նա։
Փաշինյանը հիշեցրեց` Նախիջևանի ամբողջական հայաթափումը սկսվել է դեռևս 20-րդ դարասկզբին։ Ոչ միայն հայությունն է բռնի տեղահանվել, այլև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման բացահայտ մեծ արշավ է իրականացվել։
«Պետք չէ ափալ–թափալ քայլեր անել. Փաշինյանը` օկուպացված տարածքների վերադարձի մասին
Նա հիշեցրեց նաև Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Շահումյանի, Գետաշենի հայերի բռնի տեղահանությունների մասին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը երբեք չի խոչընդոտել տեղահանվածների իրավունքների իրացումը։ Միգուցե դա չի էլ խրախուսել, և հավանաբար այդ հարցում սխալվել է։ Բայց խոսքը հարյուրհազարավոր մարդկանց մասին է։
«Մինչդեռ Հայաստանից բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունն աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին, նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ»,– նշեց Փաշինյանը։
Նա հավելեց` անշուշտ, ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակն է նաև այդպիսին եղել, բայց կոտորածների, բռնությունների դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, մինչդեռ գիտենք, թե ինչ է եղել Նախիջևանում, Շահումյանում, Սումգայիթում, Բաքվում, Շամխորում, Կիրովաբադում, 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում, Շուշիում և մյուս բնակավայրերում։

«Այնպես որ սելի տեղը սելվորն է ճռռում»,– եզրափակեց Փաշինյանը` անդրադառնալով այն հարցին, թե իբր Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ վարչապետին` պահանջելով թույլ տալ վերադառնալ իրենց պատմական հողեր։

Հիշեցնենք` եթե Առաջին աշխարհամարտից առաջ Երևանի նահանգի կազմում գտնվող Նախիջևանի հայության թիվը 53,4 հազար էր, ապա 1926 թ.՝ ընդամենը 11,3 հազար, այսինքն` նվազել էր շուրջ 5 անգամ: Հետագայում այդ թիվը ավելի նվազեց, իսկ Արցախյան շարժման շրջանում Նախիջևանն ամբողջությամբ հայաթափվեց։
Երաշխիքի հարց կա` գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ. Փաշինյանի` Ադրբեջանի առաջարկի մասին
Լրահոս
0