00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀԱՊԿ-ի վերաբերյալ անլուրջ հայտարարություններից պետք է խուսափել․ փորձագետը վտանգ է տեսնում

Այս ծանր իրավիճակում ՀԱՊԿ–ի ղեկավար մարմնում ներկայացուցիչ չունենալն անթույլատրելի է. Բալասանյան
Բաժանորդագրվել
Միջազգայնագետը վստահեցնում է՝ Արևմուտքի հետ պայմանավորվածություններն առաջին հերթին վնասելու են մեր գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները։
ՀԱՊԿ–ի նման ռազմաքաղաքական դաշինքի մասին անլուրջ հայտարարություններից պետք է խուսափել։ Հայաստանը պետք է հայտարարի, որ հետ է կանչում իր որոշումը և համապատասխան քվոտայով ստանձնի ՀԱՊԿ փոխնախագահի պաշտոնը, որովհետև առկա ծանր իրավիճակում այդ կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ չունենալն ուղղակի անթույլատրելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է։
«Փաշինյանի խոսքից ստացվում է, որ մենք ուզում ենք մնալ ՀԱՊԿ–ում, բայց մեզ հանում են, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Ո՛չ Հայաստանն է դուրս գալու այդ ռազմաքաղաքական դաշինքից, ո՛չ էլ ՀԱՊԿ–ն է դուրս գալու Հայաստանից։ Ժամանակն է մի կողմ դնել նեղացվածությունը։ Մենք պետք է կարողանանք հարթել բոլոր սուր անկյունները, նստել և գործընկերների հետ պարզաբանել բոլոր խնդիրները»,– ասաց Բալասանյանը։
Նրա կարծիքով` այժմ, երբ ամեն րոպե կարող է Ադրբեջանի հետ պատերազմ սկսվել, անհրաժեշտ է ՀԱՊԿ–ի հանդեպ ցուցաբերել բավականին լուրջ վերաբերմունք։ Ըստ նրա` Արևմուտքը Հայաստանին երբեք չի տրամադրելու ռազմական աջակցություն։ Երբ վարչապետը մտածում է անվտանգության նոր մեխանիզմներ կամ համակարգեր ստեղծելու մասին ու միաժամանակ հայտարարում, որ ՀՀ–ն մնալու է ԵԱՏՄ–ում, ապա դա էլ լուրջ չի ընդունվում մեր գործընկերների կողմից, որովհետև արդի աշխարհում անհնար է միևնույն ժամանակ լինել անվտանգային մի համակարգում, իսկ տնտեսական-քաղաքական առումով` մեկ այլ համակարգում։
«Նոր դաշնակիցներ փնտրելու դեպքում կպատժվես շատ խիստ։ Ուկրաինայի դեպքերը դրա վառ ապացույցն են։ Ժամանակին դա չստացվեց նաև Վրաստանի պարագայում։ Հետխորհրդային տարածքում ընդունված չէ միաժամանակ լինել երկու տարբեր համակարգերում։ Փաշինյանի դիտարկումները պահի տակ ասված խոսքեր են։ Մարտահրավերների լուծումն ավելին է, քան նեղացվածությունը հիմնական ռազմաքաղաքական դաշինքից»,– ասաց մեր զրուցակիցը։
Բալասանյանին տարակուսանք է պատճառում ժողովրդի առջև ՀՀ իշխանության կողմից ամեն ինչ բացելու և հանրայնացնելու մոլուցքը։ Ըստ նրա` արտաքին քաղաքականության նրբություններով պայմանավորված` պետք չէ ռազմաքաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում ամեն ինչ բացել և դարձնել լայն քննարկման առարկա։
«Վարչապետը պատասխանատու է երկրի տարածքային ամբողջականության և ժողովրդի անվտանգության համար, հետևաբար ՀԱՊԿ–ի ղեկավար մարմնում պաշտոնից հրաժարվելու դեպքում ո՞վ պետք է լուծի այդ հարցերը։ Նման գործելակերպը տանում է շատ վտանգավոր տեղ։ Հիմա մեր դաշնակից ՌԴ–ի հետ պետք է գտնել ոսկե միջինը։ Ռուս–ուկրաինական հակամարտության պայմաններում Ռուսաստանի թշնամիների հետ պայմանավորվածություններն առաջին հերթին վնասելու են մեր գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները, ինչից էլ օգտվելու են ադրբեջանցին ու թուրքը»,– ասաց Բալասանյանը։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
Լրահոս
0