00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորել են եզդիական համայնքին` Նոր տարվա կապակցությամբ

© Photo : official site of the President of RAՆիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է ՀՀ բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել: Վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը»,–ասված է Փաշինյանի ուղերձում։
Նա մաղթել է, որ գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ տարի:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ:
«Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Մեր ժողովուրդների հարաբերություններին բնորոշ են փոխադարձ աջակցությունը, միմյանց նկատմամբ սրտացավությունն ու համակրանքը, դժվարությունները միասին հաղթահարելու ձգտումը»,–ասված է նախագահի ուղերձում։

Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի եզդիական համայնքն այսօր էլ, պահպանելով իր հոգևոր և մշակութային ժառանգությունը, ներգրավված է Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում՝ իր ավանդն ունենալով մեր երկրի շենացման գործում:
Լրահոս
0